11-ամյա դպրոցականը մկրատով հարձակվել է դասարանցու վրա և կտրել մազերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Կեմերովո քաղաքում ոստիկանությունը հետաքննում է դպրոցականների միջև տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում 11-ամյա աշակերտներից մեկը մկրատով կտրել է դասընկերոջ մազերի մի մասը։ Այս մասին հայտնել է քաղաքի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին՝ դասամիջոցի ժամանակ։ Նախնական տեղեկություններով՝ երկու դպրոցականների միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում տղաներից մեկը տնից բերված մկրատով կտրել է դասընկերոջ մազերի մի փունջ։
Past.am-ի փոխանցմամբ՝ ուսուցիչը միջամտել է և արագ դադարեցրել միջադեպը։ Նախնական տվյալներով՝ նա չի տուժել։
Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր են ժամանել և դպրոց են հրավիրել երեխաների ծնողներին։ Իրավապահները զրուցել են ինչպես միջադեպի մասնակիցների, այնպես էլ ականատեսների հետ։
Past.am-ի տեղեկություններով՝ այժմ պարզվում են վեճի պատճառը և միջադեպի բոլոր հանգամանքները։ Քննության արդյունքներով համապատասխան դատավարական որոշում կկայացվի։



