Օբաման ողջունել է Սիրիայի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է Սիրիայի շուրջ նոր պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի վճռորոշ դերակատարությամբ, եւ ընդգծել, որ այժմ կարեւոր է այն կատարել: Այդ մասին, ասված է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների միջեւ կայացած հեռախոսազրույցի արդյ ունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Փաստաթղթի համաձայն՝ երկու ղեկավարների զրույցի ընթացքում խոսվել է, «մի կողմից՝ սիրիական ռեժիմի ու նրա դաշնակիցների, եւ, մյուս կողմից, զինված ընդդիմության միջեւ մարտական գործողությունների դադարեցմանն ուղղված համազգային ջանքերի մասին»:
«ԱՄՆ-ի նախագահը ողջունել է այն փաստը, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Սիրիայի աջակցման միջազգային խմբի գծով մյուս գործընկերների միջեւ ըմբռնում է ձեռք բերվել մարտական գործողությունների դադարեցման պայմանների շուրջ,- ասված է մամուլի տեղեկագրում:- Նախագահ Օբաման ընդգծել է, որ այժմ գերակայությունը սիրիական ռեժիմի եւ զինված ընդդիմության դրական արձագանքն ապահովելն է, ինչպես նաեւ հակամարտության բոլոր մասնակիցների կողմից պայմանավորվածության բարեխիղճ կատարումը, որպեսզի մեղմացվեն Սիրիայի ժողովրդի տառապանքները, ակտիվացվի քաղաքակա ն գործընթացը ՄԱԿ-ի հովանու ներքո եւ ջանքերը կենտրոնացվեն ԴԱԻՇ-ի ջախջախման վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:



