Ֆիջիում փոթորկի զոհերի թիվը հասել է 29-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիջիում մոլեգնած «Ուինսթոն» փոթորկի հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, զոհվել է 29 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նորացված տվյալները տարածել են տեղի իշխանությունները: Նաեւ նշվել է, որ ժամանակավոր տեղավորման կենտրոններում են մնում օթեւանից զրկված 8 հազարից ավելի մարդիկ:
Ֆիջիի իշխանությունները չեն բացառում, որ վերականգնողական աշխատանքները կտեւեն ամիսներ: Մի քանի կղզիներում փոթորիկն ամբողջ գյուղեր է ոչնչացրել:
«Ուինսթոն» ցիկլոնը փետրվարի 20-ին Ֆիջի էր բերել ուժգին քամիներ՝ ժամում մինչեւ 320 կիլոմետր պոռթկումներով, եւ մինչեւ 12 մետր բարձրության ալիքներով:
Սկզբնապես հաղորդվել էր 17 զոհվածների մասին: Տեղի լրագրողները փոթորիկը բնութագրել են որպես ամենահզոր տարերային աղետը երկրի պատմության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



