Իտալիան ԱՄՆ-ին թույլատրել Է Սիցիլիայի ռազմակայանից անօդաչուներ ուղարկել ԻՊ-ի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի իշխանությունները համաձայնել են Սիցիլիայի Սիգոնելա ռազմակայանից ԱՄՆ-ի մարտական անօդաչու թռչող ապարատների ուղարկմանը՝ Աֆրիկայի հյուսիսում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերի պաշպանության համար: Փետրվարի 23-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իտալիայի պաշտպանության նախարարության մի աղբյուր:
Թույլտվությունը, որին ամերիկացի պետական պաշտոնյաները ձգտում Էին հասնել մեկ տարուց ավելի, տարածվում Է բացառապես պաշտպանական առաքելությունների վրա, նշում Է գործակալությունը:
Սիգոնելան ՆԱՏՕ-ի հանգուցային ռազմակայանն Է Սիցիլիայում, որտեղ ծառայում են շուրջ 2 հազար ամերիկացի զինվորականներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



