Գանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր, ժամը 19։00-ի սահմաններում Երևանի տապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սարյան 24 հասցեից Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի տղամարդու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս գանգուղեղային վնասվածք է ստացել։
Թե՛ շտապօգնության և թե՛ հիվանդանոցի բժիշկները փորձել են փրկել տղամարդու կյանքը, սակայն վերակենդանացման ուղղությամբ կատարված բժշկական միջամտությունն անարդյունավետ է եղել, գրանցվել է կենսաբանական մահ։
Ոստիկանները պարզում են, թե տղամարդը որտեղի՞ց է տեղափոխվել և ի՞նչ հանգամանքներում է ստացել մարմնական վնասվածքներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցի ռեստորաններից մեկից, որտեղ հավանաբար փորձել են օգնություն ցուցաբերել, իսկ տղամարդուն հայտնաբերել են ինչ-որ շինհրապարակում՝ վերելակի մոտ։
Հետևեք մեզ՝ այստեղ



