Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժն անվանել է հետաքրքիր միջադեպ՝ բացատրելով, որ մահացու ներարկման դեղամիջոցը չի գործել ընթացակարգի ընթացքում։
«Դե, դա հետաքրքիր միջադեպ էր», – ասել է Թրամփը, երբ լրագրողները խնդրել են գնահատել տեղի ունեցածը: Նա չի հստակեցրել, թե արդյոք պատիժը, այնուամենայնիվ, կիրականացվի՝ նշելով, որ այս մասին պետք է հարցնել տեղական իշխանություններին։
Թրամփը հավելել է, որ մահապատժի ընթացակարգը «չպետք է այդքան բարդ լինի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մահացու ներարկումից հետո։ Քրիստա Գեյլ Փայքը, ըստ տեղեկությունների, ծանր վիճակում է ներարկումներից հետո։ Իշխանությունները հրամայել են կասեցնել մահապատիժները նահանգում մինչև տարեվերջ։
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



