Ռոնալդուին սպառնում է որակազրկում
ՍՊՈՐՏԿրիշտիանու Ռոնալդուին սպառնում է տուգանք և 6 ամսվա որակազրկում Պորտուգալիայի հավաքականից առանց որեւէ հիմնավորված պատճառի ինքնակամ հեռանալու համար, հաղորդում է պորտուգալական A Bola-ն։
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությամբ՝ ազգային թիմի մարզումը, հանդիպումը կամ այլ միջոցառում ինքնակամ լքելու համար ֆուտբոլիստը կարող է որակազրկվել մինչև 6 ամիս և տուգանվել հազար եվրոյով։
Ռոնալդուն սեպտեմբերի 30-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում լքել էր ազգային թիմի մարզումը, երբ նախախաղային ասուլիսում հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշն ակնարկել էր, որ Ռոնալդուն չի խաղա նաեւ Դանիայի թիմի դեմ։
Ռոնալդուն պահեստայինների թվում էր մնացել Նորվեգիայի ընտրանու դեմ երկրորդ տուրի խաղում։ Պորտուգալիան հաղթել էր 2։1 հաշվով։
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



