ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի երկու լրացուցիչ մարտկոց է տեղակայել Սաուդյան Արաբիայում և Կատարում՝ նավթի և գազի կարևորագույն օբյեկտները պաշտպանելու նպատակով. այս մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Ըստ հրապարակման՝ մեկ մարտկոց տեղակայվել է Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտի պաշտպանության համար, իսկ երկրորդը՝ Կատարում գազային օբյեկտի անվտանգությունն ապահովելու համար։ Պարբերականը նշել է, որ այս քայլի նպատակն էր դաշնակիցներին վստահեցնել ԱՄՆ-ի պատրաստակամության հարցում՝ պաշտպանելու նրանց էներգետիկ կարևորագույն ենթակառուցվածքները, եթե նախագահ Դոնալդ Թրամփը որոշի լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։
Ավելի վաղ «Wall Street Journal»-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում։ Պենտագոնը Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիր հարվածային խմբավորում և Ծովային հետևակի կորպուսի լրացուցիչ նավեր՝ տարածաշրջանում զորքերի թվաքանակն ավելացնելով 9000-ից 10 000 զինծառայողով։



