Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարել է, որ հինգշաբթի ոչնչացվել են Եմենի հութիների արձակած երկու բալիստիկ հրթիռ և չորս անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է «NDTV»-ն։
Հրթիռներն ու անօդաչուները խոցվել են Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Ջազան և հարավարևմտյան Խամիս Մուշայտ քաղաքներում։
Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ Խամիս Մուշայտում բալիստիկ հրթիռի խոցումից հետո ընկած բեկորները սահմանափակ նյութական վնաս են պատճառել։
Եմենում պատերազմը սկսվել է 2014 թվականին, երբ հութիները Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարությունից գրավեցին մայրաքաղաք Սանան, ապա վերահսկողություն հաստատեցին երկրի հյուսիսի զգալի մասի նկատմամբ։ 2015 թվականին Սաուդյան Արաբիան միջազգային կոալիցիայի գլխավորությամբ միջամտեց պատերազմին։
2026 թվականի հուլիսից բախումները սրվել են, և Եմենը շարունակում է բախվել հումանիտար ճգնաժամի։



