Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։

Որպես կանոն՝ իշխանական ռազմավարությունը կառուցվում է PR-ային գեղեցիկ ցուցանիշներ ներկայացնելու, տնտեսական աճի ու առաջընթացի մասին ազդարարելու վրա՝ ընդհանրապես անտեսելով այն հիմնարար իրողությունը, որ թվային կտրվածքով արձանագրվող երբեմն արհեստական արդյունքները որևէ առնչություն չունեն սոցիալական կյանքի իրական պայմանների հետ։ Այստեղ ամենամեծ հակասությունն այն է, որ պաշտոնյաների՝ հատկապես բարձրաստիճան կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը պարբերաբար շեշտակիորեն բարձրացվում են՝ իրավացիորեն հարուցելով հանրային դժգոհություն, քանի որ այս միջոցառումները ուղեկցվում են դասական «լափշա կախելու» մեթոդաբանությամբ, երբ հասարակությանը ներկայացնում են այնպիսի պատկեր՝ իբր երկրի բոլոր քաղաքացիների վիճակը կայուն ու բարելավվող է։

Ավելին, նման պնդումները վերածվում են ցինիկ «կատակների», երբ կառավարության ղեկավարը հայտարարում է, թե բնակարանները տարիների ընթացքում թանկացել են, իսկ դա նշանակում է, որ մարդիկ «հարստացել» են, ու այն պետք է ընկալել որպես բարեկեցության փաստ։ Իրականում անշարժ գույքի թանկացումը ոչ թե մեծամասնության հարստացման, այլ հակառակը՝ նրանց սոցիալական վիճակի վատթարացման պատճառ է դարձել։ Երբ քաղաքացին տուն ունի, բայց չունի արժանապատիվ աշխատանք ու եկամուտներ, ի՞նչ անի, իր տունը վաճառի ու իր առօրյա կարիքները հոգա՞։ Ինչպե՞ս կարող է նա իրեն հարստացած համարել, եթե իր ամենօրյա պահանջները բավարարել չի կարողանում։ Ավելին, գույքահարկի ավելացումն ու կոմունալ վճարումների մշտական աճը ստիպում են ընտանիքներին իրենց վերջին ռեսուրսները ծախսել հարկադրված պարտավորությունների վրա, եթե չասենք, որ երբեմն ստիպված են ընկնել պարտքերի ու վարկերի տակ։

Մյուս կողմից էլ՝ Հայաստանի տարածքում տների գների տարբերության մեծ սանդղակ կա։ Մարզերում տներն էժան են, իսկ մայրաքաղաքում, հատկապես կենտրոնական հատվածում գները շատ բարձր են։ Հիմա ինչո՞վ է հեռավոր շրջաններում ապրող մարդը հարստացել, երբ, օրինակ՝ իր տան գինը կարող է այս ընթացքում չնչին է ավելացել։ Ավելին, բնակարանների շուկայում ընթացող թանկացումը, որն ակնհայտորեն պայմանավորված է տնտեսական ու միգրացիոն գործընթացներով, քաղաքացիների համար սեփական բնակարան ձեռք բերելը դարձնում է առավել դժվար։

Շատ դեպքերում երիտասարդները, մինչև կարողանան բնակարան ձեռք բերել, ստիպված են լինում տարիներով ապրել վարձած բնակարաններում, այն էլ՝ չափազանց բարձր վարձավճարներով, որոնք կառավարության կողմից որևէ կարգավորող կամ աջակցող ծրագրի միջոցով չեն հավասարակշռվում։

Պետական քաղաքականությունն այս ոլորտում բացակա է. պետությունը որևէ կերպ չի մեղմում անշարժ գույքի համատարած գնաճի սոցիալական հետևանքները։ Այս իրավիճակից օգտվում են միայն այն քաղաքացիները, ովքեր տարիների ընթացքում կարողացել են կուտակել մեծ թվով անշարժ գույք և հիմա դրանք վարձով տրամադրելու հաշվին կրկնապատկում, նույնիսկ եռապատկում են իրենց հարստությունը, ինչն էլ ավելի է խորացնում բնակչության բևեռացումը և ավելացնում սոցիալական անարդարությունը։

Առավել տհաճ ու վիրավորական է ներկայիս իշխանությունների կիրառած սոցիալական քաղաքականության երկրորդ առանցքային դրսևորումը՝ թոշակի հազար դրամով ավելացումը՝ հանգուցյալների հարազատներին թաղման համար տրամադրվող նպաստի հաշվին։ Որպես պաշտոնական հիմնավորում՝ հնչում է աբսուրդային թեզը՝ իբր ոչ բոլոր առանձին քաղաքացիներն ունեն այդ 200 հազար դրամ միանվագ աջակցության կարիքը։ Այդ ֆոնին իշխանությունները ոչ միայն չեն ամաչում, այլ շարունակաբար բարձրացնում են իրենց աշխատավարձերը՝ նվազագույնը երկու անգամ, հետն էլ՝ անընդհատ պարգևավճարներ ստանում։ Հանրությունը դրա փոխարեն ստանում է թոշակի ընդամենը հազար դրամով ավելացում, այն էլ՝ շոշափելի գնաճի պարագայում, երբ այդ գումարը օրական կամ ամսական ծախսի մեջ կորչում է առանց որևէ նշանակալի փոփոխության։ Տպավորություն է, թե իշխանությունն ուղղակի ծաղրում է թոշակառուներին՝ 1000 դրամ նետած ողորմությունը համարելով մեծ գործ։

Մյուս կողմից էլ՝ հատկանշական է, որ իշխանությունը մինչև հիմա հայտարարում է, թե «ժողովրդից թալանվածը» հետ են բերում պետական բյուջե, դրա միջոցով այդ միջոցները վերադարձվում են ժողովրդին, բայց ստացվում է, որ այդ գումարների հետ ժողովուրդը կապ չունի, քանի որ թեկուզ բյուջե մուտքագրված այդ միջոցները հոսում են պաշտոնյաների գրպանը։ Այլապես թող հայտարարեն, թե այդ վերադարձված միջոցներից որքա՞ն է բարձրացել թոշակն ու աշխատավարձերը։

Իսկ տնտեսական աճի մասին հայտարարված պնդումները հասնում են պոպուլիզմի գագաթնակետին։ Վիճակագրական աճը, որը հրապարակվում է՝ հիմնականում գործածելով ոչ լիարժեք մեթոդաբանություն և իր մեջ կրելով մանիպուլ յացիայի տարրեր, որևէ կերպ չի համապատասխանում գների աճին, կյանքի որակի ու գնողունակության իրական անկմանը։ Անգամ կարճ ժամանակահատվածում խանութ չմտնելն այսօր վերածվել է նկարագրական դրամատիկ իրավիճակի. երկու օր խանութ չգնալով՝ մարդը երրորդ օրը պարզում է, որ ապրանքների գինը զգալի բարձրացել է, ու ստիպված է լինում վերանայել իր նախընտրած ապրանքների ցանկը՝ ավելի էժան տարբերակներ գտնելու համար։

Գները Հայաստանում աճում են շղթայական՝ առանց եկամուտների իրական աճին համապատասխանելու, մարդիկ հետզհետե քիչ բան կարող են իրենց թույլ տալ, նվազում է սպառման վեկտորը, ինչը հերթական շղթայական բացասական հետևանքներ է առաջացնում։ Այս իրականության մասին իշխանության ներկայացուցիչները որևէ կերպ չեն խոսում, որովհետև ամբողջությամբ գերադասում են կեղծ թվերն ու վիճակագրական ցցուն զեկույցները՝ ժողովրդի աչքին թոզ փչելու սխեմայով։

Ինչպես ասում են, կա սուտ, ավելի մեծ սուտ և վիճակագրական սուտ։ Սակայն այս ստերի շարքին պետք է ավելացնել նաև քպական սուտը, որը նախորդ երեք ստերին էապես գերազանցում է։ Արդյունքում ժողովրդի գիտակցության մեջ ձևավորվում է համակարգային անվստահություն ոչ միայն կառավարության, այլև ողջ պետական ինստիտուտների ու իշխանական վերնախավի նկատմամբ։

Իշխանությունները կրճատում են նաև սոցիալական փաթեթների ծրագիրը, իսկ աջակցության այս համակարգի դադարեցումը ազդելու է այն մարդկանց վրա, ովքեր այդ փաթեթների շնորհիվ կարողանում էին որոշ խնդիրների լուծում ստանալ՝ լինի դա հանգստի կազմակերպման վճար, թե կրթության կամ առողջապահության մասով որոշ աջակցություն։

Այսօր բյուջեի պակասի պատճառաբանման ներքո իշխանությունը շատ հեշտությամբ կրճատում է քաղաքացիների համար նախատեսված աջակցության մեխանիզմները՝ առանց հաշվի առնելու դրանց հետևանքները իրական մարդկանց կյանքի վրա։

Փոխարենը բյուջեից խնայված միջոցները իշխանություններն օգտագործում են իրենց պարգևատրելու և իրենց կյանքի մակարդակը բարձրացնելու համար։ Իսկ այս ամենի հակառակ կողմում հայտնվում են շարքային քաղաքացիները, որոնք ամսեամիս պակասեցնում են իրենց ծախսերը, յուրաքանչյուր օր փորձում են հաշվարկել՝ արդյո՞ք բավարարելու է ամսական նպաստը, թոշակը, աշխատավարձը ամենապարզ կենցաղային հարցերը լուծելու համար։

Իշխանականների համար միևնույնն է, թե ինչ տեղի կունենա հարյուր հազարավոր քաղաքացիների հետ, այնինչ ընտրություններից առաջ Փաշինյանն ու իր թիմը հասարակությանը ոսկե սարեր էին խոստանում։ Հիմա արդեն, երբ մարդկանց քվեն պետք չէ, իշխանություններն անցել են իրենց հին գործին, հասարակ քաղաքացիներին վերաբերող բյուջետային ծախսերն ու ծրագրերը կրճատվում են։ Ու զարմանալին այն է, որ ժողովուրդը դեռ հանդուրժում է այս ամենը։ Խնդիրն այն է, թե մինչև ե՞րբ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԱրոնյանը հաղթել է Մամեդյարովին․ Total Chess World Championship Tour Pilot 2026 Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դեկտեմբերին ՀայաստանումԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա Ամուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել Անվճար դեղեր, վիրահատություններ և նոր ծրագրեր․ ինչ է փոխվել առողջապահության ոլորտում