Ջոն Լենոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 35 հազար դոլարով
ՄՇԱԿՈՒՅԹThe Beatles բրիտանական խմբի նախկին մասնակից Ջոն Լենոնի մազափունջն ԱՄՆ-ի Դալլաս քաղաքի աճուրդում վաճառվել է 35 հազար դոլարով, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Heritage Auctions աճուրդի տանը:
Նախապես, աճուրդի տունը հաշվարկում էր մազափնջի համար ստանալ ընդամենը 10 հազար դոլար:
Խարտյաշ մազերի՝ 10 սմ երկարության մազափունջը կտրվել էր 1967-ին գերմանացի վարսավիր Կլաուս Բարուքի կողմից Համբուրգում, որտեղ Լենոնը նկարահանվում էր հակապատերազմական գեղարվեստական «Ինչպես ես հաղթեցի պատերազմը» ֆիլմում:
Բարուքը մազափունջը պահում էր իր մոտ որպես հիշատակ 50 տարի շարունակ:
Աճուրդի ներկայացուցչի խոսքով՝ դա նախկին բիթլի ամենաերկար պահպանված մազափունջն է, որը երբևէ աճուրդի է հանվել:
Այն գնել է բրիտանացի մի հավաքորդ:
Պատրաստեց Past.am-ը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



