Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման պայմաններում քաղաքացիների համար գնային առանձին խնդիր է շարունակում մնալ նաև դեղորայքը։ Հատկապես այն մարդկանց համար, ովքեր պարբերաբար կամ երկարաժամկետ բուժման կարիք ունեն, դեղերի արժեքը կարող է վերածվել զգալի ֆինանսական բեռի։

Թե որքան մեծ կարող է լինել տարբերությունը, կարելի է պատկերացնել՝ համեմատելով Հայաստանում և հարևան Վրաստանում նույն կամ համադրելի դեղամիջոցների գները։ Մի շարք դեպքերում տարբերությունը բավական նկատելի է։

Օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների դեպքում լայնորեն օգտագործվող «Կոնկորի» միջին գինը Հայաստանում մոտ 4900 դրամ է, իսկ Վրաստանում՝ շուրջ 4300 դրամ։ «Պրեստանսի» համար հայաստանցի սպառողը վճարում է մոտ 5700 դրամ, մինչդեռ Վրաստանում դրա արժեքը կազմում է մոտ 4350 դրամ։ «Նեբիլետ Պլյուսը» Հայաստանում վաճառվում է շուրջ 4350 դրամով, իսկ Վրաստանում՝ 3800 դրամով։ «Կո-Ամլեսսայի» դեպքում ևս տարբերություն կա՝ մոտ 4850 դրամ Հայաստանում՝ Վրաստանի մոտ 3500 դրամի դիմաց։

Արյան ճնշման և սրտի ռիթմի կարգավորման համար կիրառվող դեղերի շարքում նույնպես տարբերություններ են նկատվում։ «Էնապի» արժեքը Հայաստանում մոտ 900 դրամ է, իսկ Վրաստանում՝ 480 դրամ։ «Կորդարոնի» դեպքում գները համապատասխանաբար շուրջ 2700 և 2100 դրամ են։ «Կոպլավիքսը» Հայաստանում արժե մոտ 9400 դրամ, մինչդեռ Վրաստանում՝ շուրջ 8670 դրամ։

 Past.am-ի կողմից ներկայացված այս համեմատության մեջ առավել մեծ տարբերություններ են արձանագրվում նաև շաքարային դիաբետի և խոլեստերինի մակարդակի նվազեցման համար նախատեսված դեղամիջոցների դեպքում։

Մասնավորապես, «Մետֆորմին Դենկիի» գինը Հայաստանում կազմում է մոտ 4260 դրամ, իսկ Վրաստանում՝ 1590 դրամ։ Այսինքն՝ հարևան երկրում այն զգալիորեն ավելի մատչելի է։ «Ատորիսի» դեպքում ևս տարբերությունը էական է․ Հայաստանում այն վաճառվում է մոտ 2800 դրամով, Վրաստանում՝ մոտ 1540 դրամով։

Հակաբիոտիկների և ստամոքսաղիքային խնդիրների բուժման համար օգտագործվող դեղերի դեպքում նույնպես նույն պատկերը կարելի է տեսնել։ «Ամոքսիկլավի» միջին գինը Հայաստանում մոտ 4140 դրամ է, իսկ Վրաստանում՝ 2470 դրամ։ «Օմեպրազոլը» Հայաստանում հասնում է մոտ 5360 դրամի, մինչդեռ Վրաստանում դրա գինը շուրջ 1141 դրամ է։ Այս դեպքում տարբերությունը գերազանցում է չորսուկես անգամը։ «Լանզոպտոլի» համար ևս տարբերություն կա՝ մոտ 4250 դրամ Հայաստանում և 1900 դրամ Վրաստանում։

Շնչառական և ալերգիկ հիվանդությունների դեպքում կիրառվող որոշ դեղամիջոցների գների տարբերությունն էլ է զգալի։ Ասթմայի բուժման համար օգտագործվող «Սերետայդ» աերոզոլի միջին արժեքը Հայաստանում մոտ 15 050 դրամ է, իսկ Վրաստանում՝ 8820 դրամ։ «Սալբուտամոլը» Հայաստանում վաճառվում է մոտ 2500 դրամով՝ Վրաստանի 1670 դրամի դիմաց։ Ալերգիայի դեմ օգտագործվող «Ալեր Ջի»-ի գինը Հայաստանում մոտ 2990 դրամ է, մինչդեռ Վրաստանում՝ «Ալերտեկ» անվամբ, այն կարելի է ձեռք բերել մոտ 940 դրամով։

Տարբերություններ կան նաև մաշկային և հակավիրուսային միջոցների դեպքում։ «Ացիկլովիր Դենկը» Հայաստանում արժե մոտ 4100 դրամ, իսկ Վրաստանում՝ 2420 դրամ։ «Կլոտրիմազոլի» գինը համապատասխանաբար կազմում է մոտ 1000 և 720 դրամ։

Այս համեմատության մեջ ներառված բոլոր 18 դեղամիջոցների դեպքում Հայաստանի գինը բարձր է Վրաստանի համեմատ։ Ընդ որում՝ խոսքը շուկայի սահմանափակ հատվածի ուսումնասիրության մասին է, և ներկայացված թվերը չեն ներառում դեղորայքի ամբողջ տեսականին։

Past.am-ի հրապարակած տվյալների համադրությունը նաև հարց է առաջացնում՝ ինչո՞վ է պայմանավորված նույն կամ համադրելի դեղամիջոցների գնային այս տարբերությունը։ Խնդրի հնարավոր պատճառների շարքում նշվում են Հայաստանի դեղորայքի շուկայի կարգավորման և ներմուծման գործող մեխանիզմները։ Մասնավորապես, գործող քաղաքականությունը կարող է սահմանափակել միջազգային, այդ թվում՝ եվրոպական արտադրողների և մատակարարների մուտքը հայկական շուկա, ինչն իր հերթին կարող է ազդել մրցակցության մակարդակի և գների ձևավորման վրա։

Ի վերջո, դեղորայքը սովորական սպառողական ապրանք չէ։ Այն շատերի համար ամենօրյա անհրաժեշտություն է, և դրա գինը անմիջականորեն անդրադառնում է քաղաքացիների առողջապահական ծախսերի վրա։ Այդ պատճառով դեղերի հասանելիության և գնային մատչելիության հարցը շարունակում է մնալ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ու առողջապահական կարևոր խնդիր։

Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ