Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, որոնք գյուղը վերածել էին ամրացված տարածքի։
Վերահսկողությունը հաստատվել է «Հյուսիս» ռազմական խմբավորման ստորաբաժանման գործողությունների շնորհիվ։
ՌԴ ՊՆ–ից նշել են, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են ակտիվ մարտերը Խարկովի մարզի Պրիկոլոտնեի և Սոսնովի Բորի ազատագրման համար։
Նովայա Կազաչյան Խարկովի մարզի գյուղ է, որը գտնվում է Կազաչյա Լոպան գյուղից մոտավորապես 3 կմ հարավ՝ ռուս-ուկրաինական սահմանի անմիջական հարևանությամբ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։



