Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նախատեսվում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի, մի շարք զինվորական կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափերը։ Համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1489-Ն որոշումներում։ Նախարարության ներկայացմամբ՝ փոփոխությունների նպատակն է թաղման նպաստի շահառուների շրջանակի նեղացման արդյունքում տնտեսված բյուջետային միջոցներն ուղղել կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափերի ավելացմանը։

Մասնավորապես, 2027 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է սահմանել 47 հազար դրամ՝ ներկայիս 46 հազար դրամի փոխարեն։ Աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման համար հիմնական կենսաթոշակի չափը կկազմի 34 500 դրամ՝ գործող 34 հազար դրամի փոխարեն, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը նախատեսվում է բարձրացնել մինչև 2050 դրամ՝ ներկայիս 2000 դրամից։

Փոփոխություններ են նախատեսվում նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակների մասով։

Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար կենսաթոշակը նախատեսվում է սահմանել 66 հազար դրամ՝ ներկայիս 64 600 դրամի փոխարեն։ Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով՝ երկրորդ խմբի դեպքում այն կկազմի 56 200 դրամ՝ 54 800 դրամի փոխարեն, իսկ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով՝ երրորդ խմբի դեպքում՝ 49 400 դրամ՝ գործող 48 հազար դրամի փոխարեն։

Past.am-ի ներկայացմամբ՝ փոփոխությունները վերաբերում են նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում մահացած կամ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը նախատեսվում է սահմանել 49 400 դրամ՝ ներկայիս 48 հազար դրամի փոխարեն։

Բարձրացումներ են նախատեսվում նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող նպաստների համար։ Միաժամանակ պահպանվելու է հաշմանդամության նպաստների չափերի տարբերակումը՝ կախված ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից։

Նախագծով առաջարկվում է ծերության նպաստը սահմանել 47 հազար դրամ՝ ներկայիս 46 հազար դրամի փոխարեն։

Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար նպաստը նախատեսվում է դարձնել 50 հազար դրամ՝ 49 հազարի փոխարեն։ Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով՝ երկրորդ խմբի դեպքում այն կկազմի 48 500 դրամ՝ գործող 47 500 դրամի փոխարեն։

Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար նպաստը նախատեսվում է բարձրացնել մինչև 47 հազար դրամ՝ 46 հազար դրամից։ Նույն՝ 50 հազար դրամ չափը նախատեսվում է նաև «հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցող անձանց համար՝ գործող 49 հազար դրամի փոխարեն։

Այսպիսով, առաջարկվող փոփոխությունների դեպքում 2027 թվականից մի շարք կենսաթոշակների և նպաստների չափերը կավելանան, իսկ վերջնական փոփոխությունները կախված կլինեն կառավարության կողմից նախագծի ընդունումից։

Օգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է