Սյունիքի մարզպետի հետախուզվող եղբորորդին ներկայացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի` Աղալարի որդին` Էյներ Խաչատրյանը, երեկ ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե: «Ժողովուրդ»-ը դեռեւս հուլիսի 10-ին գրել էր, որ մայիսի 2-ին Սդղլի գյոլ տարածքում տեղի ունեցած ծեծի քրեական գործի շրջանակներում Էյներ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով: ՀՀ քննչական կոմիտե ներկայանալուց հետո Էյներ Խաչատրյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ի դեպ, հիշեցնենք, որ մարզպետի մյուս եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդու` Մայիս Խաչատրյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը դեռեւս շարունակվում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



