Մինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկու գինը վերջին օրերին տատանվում է, սակայն թանկարժեք մետաղի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է բարձր մնալ։ Հոկտեմբերի 3-ի տվյալներով՝ միջազգային շուկայում ոսկու գինը մոտ 4,140 դոլար է մեկ տրոյական ունցիայի համար, ինչը Հայաստանի դրամով մոտ 1.5 մլն դրամ է։ Մեկ գրամ 24-կարատանոց ոսկու հաշվարկային արժեքը կազմում է շուրջ 48,250 դրամ։
Շուկայի հետագա շարժը մեծապես կախված կլինի ԱՄՆ-ի տոկոսադրույքների, դոլարի փոխարժեքի, գնաճի և աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություններից։ Միաժամանակ, մի շարք վերլուծաբաններ շարունակում են բարձր մակարդակներ կանխատեսել։ Մասնավորապես, որոշ գնահատականներով՝ ոսկու գինը կարող է մոտենալ 4,900–5,500 դոլարին, իսկ առավել լավատեսական սցենարներում քննարկվում է նաև 6,000 դոլարի մակարդակը։
Դրամով հաշվարկելիս 5,000 դոլար/ունցիա մակարդակը ներկայիս փոխարժեքի պայմաններում կնշանակի մոտ 58 հազար դրամ մեկ գրամ 24-կարատանոց ոսկու համար, իսկ 6,000 դոլարի դեպքում՝ մոտ 70 հազար դրամ։
Past.am-ը հետևում է ոսկու շուկայի փոփոխություններին, քանի որ միջազգային գների տատանումներն ուղղակիորեն անդրադառնում են նաև Հայաստանում ոսկու հաշվարկային արժեքի վրա։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ ոսկերչական խանութներում վերջնական գինը կարող է տարբերվել՝ կախված հարգից, աշխատանքի արժեքից և վաճառողի հավելավճարից։



