ԿԺԴՀ-ն Ռուսաստանից առաջ է անցել ամերիկացիների «գլխավոր թշնամիների» ցուցակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացիները ԿԺԴՀ-ին համարել են «գլխավոր սպառնալիքը» ԱՄՆ-ի համար՝ երկրորդ տեղում դնելով Ռուսաստանին: Սրանք են հարցման արդյունքները, որոնք փետրվարի 22-ին հրապարակել Է Գելլապ ամերիկյան հետազոտական ծառայությունը:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 16 տոկոսը ԿԺԴՀ-ն համարել Է Ամերիկայի «գլխավոր թշնամին»: Անցյալ տարի այդ կարծիքին Էր 15 տոոկսը: Երկրորդ տեղում ամերիկացիները դրել են Ռուսաստանին՝ 15 տոկոս մեկ տարի առաջվա 18 տոկոսի դիմաց: Երրորդ եւ չորրորդ հորիզոնականներում են Իրանը եւ Չինաստանը՝ համապատասխանաբար 14 եւ 12 տոկոս: Այսպիսով, ԱՄՆ-ի «գլխավոր սպառնալիքների» առաջին քառյակը անփոփոխ Է մնում վերջին երեք տարվա ընթացքում:
Ընդ որում, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԿԺԴՀ-ի հավաքած ձայների 16 տոկոսն «առաջատարի» ամենացածր ցուցանիշներից մեկն Է նման հարցումների անցկացման ողջ պատմության ընթացքում: Օրինակ, 2001 թվականին Իրաքը «գլխավոր թշնամի» Էր համարել ամերիկացիների 38 տոկոսը:



