Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել
ՍՊՈՐՏՍամբոյի աշխարհի դեռահասների, պատանիների, երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 13 մեդալ՝ 3 արծաթ, 10 բրոնզ, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Արծաթե մեդալներ են նվաճել Արման Պարսիյանցը (53 կգ), Նարեկ Սիմոնյանն (58կգ) ու Հակոբ Ումրշադյանը (64կգ)։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Ալեքս Խաչատրյանը (58 կգ), Գագիկ Գրիգորյանը (58 կգ), Արման Եգանյանը (58 կգ), Միքայել Թումասյանը (64 կգ), Մհեր Օհանյանը (71 կգ), Գոռ Շատվերյանը (71 կգ), Վիգեն Ավագյանը(71 կգ), Սեյրան Սարուխանյանը (88 կգ), Գոռ Անտոնյանը (88 կգ), Հովհաննես Ավագյանը (88+ կգ)։
Առաջնությունն անցկացվում էր Հունաստանի Սալոնիկ քաղաքում։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



