Հայ շախմատիստները կմասնակցեն Չինաստանում անցկացվելիք մրցաշարերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 26-ին հայ շախմատիստները կմեկնարկեն Չինաստանում անցկացվելիք Հյուանի- ան 2016 շախմատային փառատոնում: Հայաստանը փառատոնի շրջանակում անցկացվելիք մրցաշարերում կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Փառատոնի շրջանակում կանցկացվի 3 մրցաշար: Մասնավորապես, համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով արագ շախմատի (շվեյցարական մրցակարգ, 7 տուր), կայծակնային խաղի (երկու շրջան, 30 տուր) և բասկյան շախմատի (միաժամանակ երկու գույնի խաղաքարերով պարտիաներ, շվեյցարական մրցակարգ, 5 տուր) մրցաշարերը: Վերջինն անցկացվում է թե կանանց, թե տղամարդկանց շրջանում։ Կանանց եւ տղամարդկանց մրցաշարերին կմասնակցի 16-ական շախմատիստ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



