Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ստեղծելու, ռեեստրի կառուցվածքը, այն վարելու կարգը, ռեեստրում առկա՝ հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, այդ տվյալների հրապարակման և տրամադրման կարգը սահմանելու մասին» նախագիծը։

Նշվում է, որ ներկայում ներդրված չէ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների միասնական բազա, սահմանված չեն նաև պետական մարմինների և մասնավոր անձանց միջև անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համապատասխան մեխանիզմներ։ Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության միասնական և համակարգված վարման, ինչպես նաև այդ տեղեկատվության արդյունավետ փոխանակման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել և վարել Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց միասնական ռեեստր:

Նախագծով առաջարկվում է սահմանել ռեեստրի կառուցվածքը, դրանում հաշվառման ենթակա տվյալների շրջանակը, ռեստրի վարման կարգը, դրանում առկա հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, այդ տվյալների հրապարակման և տրամադրման կարգը, ռեեստրում առկա տվյալներին հասանելիություն ունեցող պետական մարմինները։ Ռեեստրը վարելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, որը պատասխանատու է դրա շահագործման, տվյալների հավաքագրման, վարման, մշակման, պաշտպանության, օգտագործման և տարածման համար։ Ռեեստրում տվյալները ձևավորվելու են Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկությունների հիման վրա։ Միաժամանակ, յուրաքանչյուր անձ, որը տիրապետում է անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների, հնարավորություն է ունենալու տեղեկատվության փոխանցման իրեն հասանելի ցանկացած միջոցներով (թեժ գիծ, էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ, պաշտոնական էլեկտրոնային փոստ, գրավոր դիմում, պաշտոնական գրություն և այլն) այդ տեղեկությունը փոխանցել ազգային անվտանգության ծառայությանը՝ ռեեստր մուտքագրելու նպատակով։

Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեում ծախսերի ավելացման՝ պայմանավորված ռեեստրի ձևավորման և ներդրման աշխատանքների իրականացմամբ, որոնք ենթակա են հետագա գնահատման և հաշվարկման:

Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց էլեկտրոնային տվյալների միասնական բազա, ինչը կնպաստի անհայտ կորած անձանց հետախուզմանը, նրանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Կայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանԲժիշկները աղջկա աղիքներից պիրսինգային զարդեր են հանել Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Փաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանԻրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՊրեմիեր լիգա․ 11-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը Էրդողանի ուղերձը` «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված Փաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԿոբախիձեն հաջողություն է մաղթել Հայաստանի իշխանություններին սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաները ՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ Ալիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԻնչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»