Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեսնելով, որ Սուրբ Էջմիածինը շարունակում է մնալ անսասան, Փաշինյանն ու ՔՊ վերնախավը հարձակման նոր փուլ են սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Այն առաջին հերթին դրսևորվեց Փաշինյանի հրահանգով նրան ենթակա մի հիմնարկում «զեկույց» շարադրելով: Դրա շարունակությունը եղավ ԱԺ-ում «քննիչ հանձնաժողով» ձևավորելը: Այդ քպական հանձնաժողովն էլ, իբր, պետք է քննի վերոհիշյալ զեկույցը, որը մի շարք քննադատների կողմից արդեն արժանացել է «բամբասանագիր» բնորոշմանը:

Մինչ այդ «քննիչ հանձնաժողովին» կամ «զեկույցին» վերաբերող մյուս դիտարկումներին անցնելը, կարծում ենք, տեղին է հիշեցնել, որ փաշինյանական իշխանությունը, ինչպես հայտնի է, արդեն մեկուկես տարի է, ինչ իր բոլոր ռեպրեսիվ մարմիններով ու ամենակատաղի «քարոզչությամբ» ագրեսիվ հարձակումներ է գործում Հայ առաքելական եկեղեցու վրա: ՀԱԵ նկատմամբ ատելության ու այն ամեն գնով ոչնչացնելու այդ նպատակադրումների հիմնապատճառներից մեկն այն է, որ կա Հայաստանի ու աշխարհասփյուռ հայությանը միավորող, ցանցային, գործող, հանրային ամենամեծ վստահությունը վայելող ազգային հոգևոր ինստիտուտ, որը դուրս է իշխանության վերահսկողությունից: Ավելին, Հայ առաքելական եկեղեցին մնացել է այն եզակի ինստիտուտներից մեկը, որ ոչ միայն ուղղակիորեն զուգահեռվում է ազգային ինքնությանը և ինքնանույնականացմանը, ոչ միայն կրողն ու պահապանն է հոգևոր-մշակութային ու պատմական բազմադարյա ժառանգության ու ավանդույթների, այլև տակավին բարձրաձայնում է մեր ժողովրդի անկապտելի իրավունքների մասին, հետամուտ է ազգային ու պետական շահերի պաշտպանությանը:

Տեղին է նաև հիշեցնել, որ 2025 թվականի մայիսից ի վեր Նիկոլ Փաշինյանն ու նրա անմիջական ենթակայության տակ գտնվող, ըստ էության՝ նրա քաղաքական շահերն ու հանձնարարություններն սպասարկող ռեպրեսիվ մարմինները հետևողական ու համակողմանի հետապնդումներ են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու, Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորական միաբանության գրեթե բոլոր նկատելի ներկայացուցիչների դեմ: Այդ հետապնդումների զուտ թվարկումն անգամ բավարար է՝ համոզվելու համար, որ սա ոչ թե մեկ անձի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ուղղված հարձակում է, ինչպես ներկայացնում են աշխարհիկ իշխանության ներկայացուցիչները, այլ ուղղակիորեն պատերազմ է Ազգային եկեղեցու դեմ:

Եվ ահա, Հայ առաքելական եկեղեցու դեմ իր նպատակները Փաշինյանը նախ՝ փաթեթավորեց «նախընտրական ծրագրում», ապա դա դարձրեց կառավարության ծրագրի մաս, ըստ էության: Հետո իշխանական ֆեյքավարության խորխորատներում, զանազան բամբասանքներից ու զազրախոսական «մեղադրանքներից» կազմվեց հիշյալ զեկույց-բամբասանագիրը: Հիմա էլ, այդ ամենին լեգիտիմություն հաղորդելու, կարծեցյալ ինչ-ինչ ձևական կողմեր ապահովելու համար ԱԺ-ում զուտ քպականների միջոցով ձևավորվում է խորհրդարանական «քննիչ հանձնաժողով»:

Իրավական տեսանկյունից այն ամենը, ինչ անում են Փաշինյանն ու նրա ՔՊ վերնախավը, բացարձակ ապօրինություն է, հակասահմանադրական, ավելին՝ հակականոնական: Հենց այդ գնահատականներն էր տվել Մայր Աթոռը հիշյալ «զեկույցին»:

Առանց հույզերի. Եկեղեցին պետությունից անջատ է: Սահմանադրության և օրենքների համաձայն, պետությունը, իշխանության մարմինները բացարձակապես ոչ մի իրավունք չունեն միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին, ինքնավարությանը: Այստեղ կարելի էր մի մեծ վերջակետ դնել: Բայց իրողությունն այն է, որ աշխարհիկ իշխանությունը հանդես է գալիս որպես անիրավության նախաձեռնող, օրենքի և օրինականության ոտնահարող: Ավելի շուտ այդ դրսևորման վերաբերյալ պիտի «քննիչ հանձնաժողով» կազմվեր:

Իրավականից զատ, կա խնդրի բարոյական, եթե կուզեք՝ բարոյաքաղաքական կողմը: Ախր ո՞վ, ո՞ր իշխանությունն է համարձակվում խոսել ու ինչի՜ մասին:

Քննիչ հանձնաժողո՞վ: Այնքա՜ն հարցեր կան, որ քննության կարիք ունեն: Արժեր քննիչ հանձնաժողով ձևավորել պարզելու համար, թե ինչի հետևանքով է 8 տարվա մեջ կրկնապատկվել Հայաստանի պետական պարտքը, ինչի վրա են մսխվել այդ միջոցները: Կամ ինչ հանգամանքներում և ինչպես է ՔՊ-ն ուրացել Արցախը 2022 թ. հոկտեմբերի 6-ին (ուղիղ 4 տարի առաջ) Պրահայում, կոնկրետ ում հետ ինչ է պայմանավորվել, ինչի դիմաց, ում դրդմամբ է ավելի վաղ մերժել Մինսկի խմբի առաջարկությունները (նախքան պատերազմը), ինչպես է զուտ բանավոր պայմանավորվածությամբ ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ հանձնել Ադրբեջանին (Գորիս-Կապան ճանապարհ): Ինչ մանիպուլ յացիաներ է արել ԿԸՀ-ն՝ ընտրությունների արդյունքների հետ: Ինչ հանգամանքներում են Ազատի կացարանում ողջ-ողջ այրվել 15 զինծառայող, ինչ են եղել «Հայաստան» հիմնադրամի 100 միլիոն դոլարի չափ միջոցները, որ կառավարությունը իր հայեցողությամբ վերցրել էր: Հա, ի դեպ, քննիչ հանձնաժողով ասացինք, միտներս եկավ. ի՞նչ եղավ 44-օրյա պատերազմի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, ինչո՞ւ այն «տակով արվեց», չնայած բացառապես քպականների միջոցով էր կազմվել:

Ինչ վերաբերում է երևույթի բարոյական կողմին, ապա հենց զուտ այն, որ փաշինյանական իշխանությունը նույնիսկ ավելի բուռն ատելություն է դրսևորում Հայ առաքելական եկեղեցու և հայ հոգևորականների դեմ, քան նույնիսկ թշնամիները, այնքան խոսուն է, որ անգամ մեկնաբանելու կարիք չկա:

Այսինքն, ի՞նչ, Հայաստանում էլ ուրիշ խնդիր չի մնացել, այն աստիճան անելու բան չկա, որ աշխարհիկ իշխանությունը հոգևորականների վեղարներն է ճանկռո՞ւմ: Սոցիալական ու տնտեսական լրջագույն պրոբլեմների առաջ է կանգնած երկիրը, ի դեպ, հենց Փաշինյանի ու նրա «կառավարման» հետևանքով, դեռ չենք խոսում թշնամական արտաքին սպառնալիքների ահագնանալու մասին: Ու այդ խորապատկերում Փաշինյանի կյանքի նպատակը Հայ եկեղեցու դեմ պատերա՞զմն է:

Մի իշխանություն, մի քաղաքական խումբ, որը հազարավոր զոհեր է բերել իր իշխանության 8 տարվա ընթացքում, ահռելի ու նաև անդառնալի կորուստների պատճառ է դարձել, մի իշխանություն, որ երկիրը վերածել է մի բացօթյա բանտի, մի իշխանություն, որ ազգայինը վտանգավոր է համարում, համարձակվում է ձեռք բարձրացնե՞լ Ազգային, Քրիստոսահաստատ եկեղեցու դեմ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան Աղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀիմա մենք առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից, մենք կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, քան Խորհրդային Միությունում. Նիկոլ Փաշինյան Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. մենք մեր էլեկտրաէներգիայի ցանցը կապակցելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերի հետ. Նիկոլ Փաշինյան Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանԵ՞րբ զարդարել Ամանորի եղևնին 2027 թվականին․ որ օրերն են համարվում հաջողության և հարստության խորհրդանիշԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբերի). Մարդու առաջին թռիչքը օդապարիկով. «Փաստ»«Բավարիան» մի քանի ամսով զրկվել է առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածել Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW», «Mercedes»-ներ, երկու տրոլեյբուսներԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»ԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՄեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութ33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համարԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Շենգավիթում գողացել են մեքենայի մոնիտորը, 1,5 միլիոն դրամ և այլ իրեր Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին Բրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչ Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչում Ջուր չի լինելու. հասցեներ «Mercedes»-ը Պռոշյանում բախվել է գովազդային վահանակի սյանը, վիրավորները հարազատ եղբայրներ են. Shamshyan ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային. մանրամասներ Քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը. ՆԳՆ