Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հրաշալի տղա էր իմ Գոռը։ Հոգատար էր եղբոր ու քրոջ նկատմամբ, տան ավագն էր, օգնում էր ինձ ամեն հարցում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Գոռի մայրիկը՝ տիկին Իրինան։

Գոռը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լճավան գյուղից է։ Հաճախել է գյուղի դպրոցը։ Այդ տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին դպրոցում գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Բազմաթիվ մրցույթների է մասնակցել, մասնավորապես՝ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին։ Զուգահեռ նաև սպորտով էր զբաղվում։ Մեզ մոտից գնում էր Վարդենիս, մարզվում էր»։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Գոռն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան (հիմա՝ ռազմական ակադեմիա)։ «Եղբայրս էլ էր ուսանել այդ համալսարանում, կարծես նրա օրինակն ունենալով՝ ընտրեց զինվորականի մասնագիտությունը։ Այնտեղ ևս շատ լավ առաջադիմություն է ունեցել, դասախոսներն իր մասին այնքան դրական են արտահայտվում, որ անգամ նկարագրելու չէ»։

Համալսարանն ավարտելուց հետո, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի հրամանատար, ծառայության է նշանակվել Քարվաճառում։ «Բոլորը զարմացել էին, որ Վարդենիսին մոտ է ծառայության նշանակվել։ Երբ ինձ զանգահարեց և ասաց, որ Քարվաճառում է ծառայելու, ես էլ սկզբում չհավատացի։ 2020 թվականի օգոստոսի 27-ին անցավ ծառայության։ Մեկ ամիս հետո սկսվեց պատերազմը։ Առավոտյան արթնացանք, անգամ երկնքին նայելով՝ հասկանում էիր, որ ինչ-որ բան է կատարվում։ Անտանելի աղմուկ էր լսվում։ Սկսեցինք զանգել Գոռիս, անհասանելի էր։ Երեք օր իրենից լուր չունեինք։ Վարդենիսի հոսպիտալ գնացինք, որևէ լուր չունեինք Գոռիցս։ Երեք օր տղայիցս լուր չունեինք, երբ այդ օրը հոսպիտալից տուն եկանք, մեր բոլոր հարազատները, հարևանները տանն էին։ Ամուսինս, մարդկանց տեսնելով, կարծես մտածեց, թե ինչ-որ բան է եղել, ու մեզ չեն ասում։ Առանց որևէ խոսք ասելու տանից դուրս եկավ։ Երեկոյան Գոռս զանգահարեց։ Ինձ ասաց, որ ամեն ինչ լավ է, ուղղակի հեռախոսը լիցքավորում չուներ. «Մա՛մ, մենք լավ ենք»։ Եվ զանգն անջատեց։ Գոռիցս լուր ունեի, ամուսնուցս լուր չունեի։ Գոռիս զանգից մի քանի ժամ հետո զանգեց ամուսինս, ասաց, որ Քարվաճառում է։ Ամուսինս 1990-ականների պատերազմին է մասնակցել։ Պատերազմի ժամանակ Գոռիս հետ խոսում էինք, իսկ ամուսնուցս և եղբորիցս, որը ևս Քարվաճառում էր, մի քանի օր տեղեկություն չունեինք։ Գոռս ասում էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Պատերազմի օրերին նա ամբողջ ընթացքում եղել է Քարվաճառի դիրքերում: 44-օրյա պատերազմին իր կրած հագուստը և կոշիկները մինչև հիմա պահում եմ։ Ասում էր. «Մա՛մ, սրանք պատմական շոր ու կոշիկներ են, գիտե՞ս, թե 44 օր ինչեր են տեսել»»։

Պատերազմի ավարտից հետո Քարվաճառում ծառայող տղաներին տեղափոխում են Զոդի զորամաս։ «Այդ ժամանակ իր պաշտոնը բարձրացրեցին, նա արդեն 1-ին հրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի հրամանատարն էր։ Անընդհատ խնդրում էի դուրս գալ ծառայությունից, վատ կանխազգացում ունեի։ Սիրած աղջիկ ուներ, մանկուց էին իրար ճանաչում։ Գոռս ասում էր՝ դիրքերից իջնեմ ու նշանվեմ։ Նաև ասում էր. «Սա իմ վերջին դիրք բարձրանալն է, դիրքերից իջնելուց հետո դիմում եմ գրելու, ծառայությունից դուրս գամ»։ Ամեն անգամ նման որոշում էր կայացնում, բայց դիրքերից իջնելուց հետո ասում էր. «Մա՛մ, այնքան տղաներ զոհվեցին, ես ո՞նց դիմում գրեմ ու ծառայությունից դուրս գամ»։ Անընդհատ դա էր կրկնում և անընդհատ հետաձգում դիմում գրելը»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմանների վրա Ադրբեջանի հերթական հարձակումն էր։ «Առաջին հարվածը կարծես իմ սրտին կպավ։ Գոռս Զոդում էր ծառայում, մյուս տղաս՝ Ալբերտս, Շուռնուխում։ Առաջին հարվածի ժամանակ տանից դուրս եկա ու սկսեցի գոռալ՝ Գոռս, Գոռս։ Երկնքից կրակ էր թափվում։ Ամուսինս մեքենայով գնաց Վարդենիսի կողմը, բայց ճանապարհն արդեն փակ էր»։ Մայրիկը նշում է՝ Գոռն այդ օրը չպետք է դիրքեր բարձրանար. «Բայց հրաման է գալիս, տղաների մի խմբին իջեցնում են դիրքերից, մյուսներին՝ բարձրացնում»։

Առավոտյան չորս անց կես է Գոռը զանգել մայրիկին։ «Բարձրախոսով էինք խոսում, ասաց, որ ամեն ինչ լավ է, բայց երկար խոսել չի կարող ու հեռախոսն անջատում է։ Մի քանի ժամ անց հաղորդագրություն էր ուղարկել՝ ես լավ եմ։ Կռիվը մի փոքր հանդարտվել էր, բայց իմ զանգերը Գոռին անպատասխան էին մնում»։ Իսկ հետո մայրիկին հասնում է որդու զոհվելու բոթը, չնայած սկզբում փորձում են նրան համոզել, որ որդին վիրավորվել է։ Բայց տիկին Իրինայի սիրտն արդեն իսկ վատագույնն էր կանխազգացել՝ իր Գոռն այլևս չկա։

Սեպտեմբերի 13-ին Զոդի մարտական դիրքում Գոռն իր վաշտի անձնակազմի հետ դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ թույլ չտալով հակառակորդի ներթափանցումը մարտական դիրքեր։ Զոհվել է նույն օրը Զոդի դիրքում՝ հակառակորդի արկի հարվածից։

Մայրիկը պատմում է՝ Գոռը եղել է հրամանատարական դիրքում։ «Երբ տեսել է, որ կռիվն ուժգնանում է, և հակառակորդը ցանկանում է ճեղքում իրականացնել ու առաջանալ, հրամանատարական դիրքում թողնում է դասակի հրամանատարին և երկու զինվորի, որպեսզի դիրքը հսկեն, և ինքը գնում է օգնության մյուս տղաներին։ Հասնում է վտանգավոր հատված, կռիվ են տալիս և վեց հոգով դիմադրություն ցույց տալիս։ Պատմում են՝ թշնամին անթիվ-անհամար էր։ Զինվորներից մեկը զոհվում է, նաև վիրավորներ են ունենում։ Երբ կռիվը մի քիչ հանդարտվում է, Գոռս զոհված զինվորին դուրս է բերում ապահով վայր, կապ տալիս, տեղեկացնում, որ զոհ և վիրավորներ ունեն, օգնություն է խնդրում։ Տղաները վիրավորներին ևս դուրս են բերում անվտանգ հատված, Գոռն առաջին օգնություն է ցույց տալիս, վիրակապում նրանց։ Սպասել են շտապօգնության մեքենային, բայց մեքենան չի կարողացել վերև բարձրանալ։ Վիրավորին իրենց հրամանատարական կետ տեղափոխելուց հետո այնտեղից դուրս գալիս են լինում, ականանետով հարվածում են, և երեք տղաները, այդ թվում՝ Գոռս, զոհվում են»։

Ապրելու ուժի մասին. «Իմ երեխաներին նայելով՝ հասկացա՝ պետք է ուժեղ լինել և ապրել։ Գիտեի, որ եթե ես էլ չլինեմ, իրենք ավելի են կոտրվելու»։

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Ծառայության ընթացքում ստացած մեդալները և պատվոգրերը մնացել են Քարվաճառում, ավաղ, 44-օրյա պատերազմի ավարտից հետո դրանք չեն կարողացել դուրս բերել։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ