Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել գործի դնել փոխադարձ պաշտպանության պայմանագրով նախատեսված «զսպման միջոցառումները» և արագորեն զորքեր տեղակայել Սաուդյան Արաբիայում՝ ի պատասխան «Անսար Ալլահ» շարժման հութիների հարձակումների։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Որոշման մասին հայտարարվել է Էր Ռիադում երեք երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների անցկացրած արտահերթ հանդիպումից հետո։ Սա առաջին անգամ է, որ կիրառության մեջ է դրվում «Մեքքայի պաշտպանական դաշինք» անվանմամբ հայտնի այդ միավորումը՝ օգոստոսի 7-ին դրա ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր։

Համաձայնագիրը սահմանում է, որ երեք երկրներից որևէ մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլորի վրա։

X-ում կատարած գրառման մեջ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանն անդրադարձել է հանդիպմանը։

«Մեքքայի պաշտպանության դաշինքին կից Ռազմավարական քաղաքական և պաշտպանության կոմիտեի արտակարգ ժողովը վերահաստատեց մեր երկրների համերաշխությունն ու միասնությունը Թագավորության և սուրբ վայրերի դեմ նողկալի հարձակումներին դիմակայելու հարցում: Կոմիտեն համաձայնել է ակտիվացնել հավաքական զսպման միջոցները դաշինքի շրջանակներում՝ ի պատասխան հարձակումների և դրանց բոլոր պատասխանատուների», – նշված է գրառման մեջ։

Պակիստանի արտաքին գործերի նախարարության հրապարակած առանձին համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երեք երկրները Սաուդյան Արաբիա կուղարկեն «համաձայնեցված ռազմական ուժեր ու միջոցներ և կապահովեն դրանց արագ տեղակայումը»։

Այս հայտարարություններն արվել են այն բանից հետո, երբ Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությանը սատարող ուժերը հակահարձակում էին սկսել՝ հետ գրավելու այն տարածքները, որոնք սեպտեմբերին գրավել էին հութիները։ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող եմենյան ուժերը հայտնել են, որ հետ են գրավել Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա նավահանգստային քաղաքը և այժմ վերահսկում են ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հաստատել է իր մասնակցությունը Եմենի կառավարական ուժերի հարձակողական գործողությանը՝ հայտնելով, որ օդային աջակցություն են ապահովում իր 100 կործանիչները։

Միևնույն ժամանակ, հութիները հայտարարել են Էր Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանի և ծովափնյա Ռաբիղ քաղաքում գտնվող «Արամկո» ընկերության նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին։

Խմբավորումը նաև հայտնել է այլ կարևորագույն օբյեկտներ թիրախավորելու մասին։

Էր Ռիադի կողմից հութիների հարձակումների վերաբերյալ մեկնաբանություն դեռևս չի եղել։

Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի 3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայովԳիշերվա հարձակումների հետևանքով Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում զոհվել է 20-ամյա տղամարդ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԱրտակարգ դրություն՝ կարմրուկի պատճառովՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան