Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փետրվարի 27-ը Մհերի և Սոնայի համար կրկնակի և նույնիսկ եռակի տոն է լինելու

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Փետրվարի 27-ին Մհերն ու Սոնան մի շարք անակնկալներ կմատուցեն իրենց երկրպագուներին. այդ օրը կկայանա ոչ միայն նրանց համատեղ համերգն, այլեւ տեղի կունենա նրանց «You Are My Life» զուգերգի պրեմիերան, ինչպես նաեւ Մհերը կներկայացնի իր նոր՝ «Ты моя невеста» կոչվող ձայնասկավառակը:

«Փետրվարի 27-ը իմ եւ Սոնայի համար մի քանի իրադարձություններով կնշանավորվի: Շատ ուրախ կլինենք այդ օրը եւս մեկ անգամ մեր երկրպագուներին հաճելի պահեր փոխանցել, բայց համերգը այդ օրվա միակ անակնկալը չի լինի»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Մհերն ու պատմեց իր եւ Սոնայի զուգերգի ստեղծման պատմությունը, որն ի դեպ, իրական պատմության հենքի վրա է ստեղծվել.

«Մեր լավ ընկերներից մեկը ցանկացավ իրենց հարսանիքի օրը այս երգը նվիրել իր հարսնացուին: Ըստ իս՝ հրաշալի է որեւէ մեկին երգ նվիրել, քանի որ այն ամենամնայուն նվերն է, ամենաապրող նվերը: Չէ որ ճոխ ու շքեզ նվերներից, ոսկյա զարդերից առավել գեղեցիկ է հենց երգը, որը պատմում է մի սիրո պատմություն: Դե իսկ մենք էլ՝ երգիչներս, մեծ պատասխանատվությամբ ենք զույգերի սիրո պատմությանը կյանք տալիս,- պատմեց Մհերն ու շարունակեց,- Հենց նրանց ցանկությունն էր, որպեսզի այս երգը ես եւ Սոնան կատարենք: Երգի երաժշտության հեղինակն է Արսեն Բարսամյանը, իսկ խոսքերը գրել են Աննա Հովները եւ իմ պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը: Երգը երեք լեզվով է՝ երգել ենք անգլերենով, հատվածներ կան ռուսերենով ու հայերենով»:

«You Are My Life» զուգերգը երգչի խոսքերով առաջիկայում տեսահոլովակ կունենա. «Հավանաբար մարտի սկզբին կնկարահնենք այս երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը կլինի Արդեն Բայադյանը: Արենի հետ հետաքրքիր է աշխատելը՝ նա միշտ ունենում է յուրօրինակ մտքեր»,- նշեց Մհերը:

Հետաքրքրվելով, թե տեսահոլովակում եւս այս երգի իրական հերոսների սիրո պատմությունը կնկարահանվի, երգիչը պատասխանեց. «Իհարկե, նրանք չեն նկարահանվի, բայց նրանց սիրո պատմությունը դերասանները կմարմնավորեն, թե ոչ, ինքս չգիտեմ»:

Մեզ հետ զրույցում Մհերը նշեց, որ փետրվարի 27-ին կներկայացնի նաեւ իր նոր ձայնասկավառակը. «Ինձ համար փետրվարի 27-ը կնշանավորվի նաեւ նրանով, որ այդ օրը կներկայացնեմ իմ «Ты моя невеста» կոչվող ձայնասկավառակը: Այն իմ համանուն երգի անունով եմ կոչել»,- հավելեց Մհերը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

«Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու