Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Անսար Ալլահ» շարժման հութիները հայտնել են, որ քաղաքացիական ավիացիայի օբյեկտների վրա վերջին հարվածի ժամանակ Սաուդյան Արաբիայի Ասիրի նահանգում թիրախավորել են «Աբհա» միջազգային օդանավակայանը։ Այս մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

«Բալիստիկ հրթիռը ճշգրիտ և ուղիղ էր, որի արդյունքում խաթարվել է օդանավակայանի օդային երթևեկությունը», – նշված է հայտարարության մեջ։

Հութիները կրկին զգուշացրել են բոլոր միջազգային ավիաընկերություններին չշարունակել թռիչքներ իրականացնել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով, քանի որ այն դարձել է Եմենի ռազմական գործողությունների թատերաբեմ, բացառությամբ Մեքքայի և Մեդինայի սրբազան քաղաքների օդային տարածքի։

Ավելի վաղ թիրախավորվել էին Ջազանի և Նաջրանի օդանավակայանները։

Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարին X-ում հայտնել է, որ շարժումը բալիստիկ հրթիռներով թիրախավորել է սաուդական զորքերի հավաքատեղիները երկրի տարբեր շրջաններում, որի հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ են գրանցվել։ Նա նաև հավելել է, որ կառավարական ուժերի առաջխաղացման մասին տարածվող տեղեկատվությունը «հորինված է»։

«Զինված ուժերը վերահսկողություն են պահպանում իրենց բոլոր նվաճումների նկատմամբ», – նշել է նա մեկ այլ գրառման մեջ։

Հութիները նաև հայտարարել են, որ հոկտեմբերի 6-ի առավոտյան սաուդական ուժերը հարձակում են իրականացրել Հաջջայի նահանգի ուղղությամբ։ Ումմ ադ-Դահի գյուղում հարձակման հետևանքով զոհվել է միևնույն ընտանիքի վեց անդամ, ևս մեկ երիտասարդ աղջիկ ծանր վիրավորվել է։

Իր հերթին, Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն X-ում գրառման մեջ հայտնել է, որ Նաջրան և Ջիզան քաղաքների օդանավակայանների վրա կատարված հարվածների հետևանքով երեք մարդ է վիրավորվել, գրանցվել են նյութական վնասներ։

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 4-ը Եմենում մարտական ​​գործողությունների հետևանքով տեղահանվել է ավելի քան 184 000 մարդ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել գործի դնել փոխադարձ պաշտպանության պայմանագրով նախատեսված «զսպման միջոցառումները» և արագորեն զորքեր տեղակայել Սաուդյան Արաբիայում՝ ի պատասխան հութիների հարձակումների։

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի 3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայովԳիշերվա հարձակումների հետևանքով Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում զոհվել է 20-ամյա տղամարդ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԱրտակարգ դրություն՝ կարմրուկի պատճառովՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան