Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականին

ՍՊՈՐՏ

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ 39-ամյա Լիոնել Մեսսին, պատրաստվում է անցկացնել իր հրաժեշտի հանդիպումը ազգային թիմի կազմում: Բուենոս Այրեսի լեգենդար «Մոնումենտալ» մարզադաշտում այս գիշեր կկայանա արգենտինացիների ընկերական հանդիպումը Բենինի ընտրանու հետ, որը կնշանավորի համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դարաշրջաններից մեկի ավարտը:

«Ինտեր Մայամիի» հարձակվողը, ով միջազգային կարիերան ավարտելու որոշումը կայացրել էր 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, սոցիալական ցանցերում հուզիչ ուղերձով է դիմել իր երկրպագուներին.

«Եկավ այս պահը: Ես հեռանում եմ խաղաղ հոգով, քանի որ տվել եմ այն ամենը, ինչ կարող էի։ Երկար տարիներ այս մարզաշապիկն իմ երազանքն էր, իմ հպարտությունն ու կյանքը։ Շնորհակալ եմ ինձ այսքան ուժգին սիրելու և աջակցելու համար։ Դուք միշտ իմ սրտում կլինեք»,- ասել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը adidas Football-ի հրապարակած տեսանյութում:

Մեսսին նաև Ինստագրամի իր էջում կիսվել է հավաքականի ճամբարում անցկացրած վերջին մարզման լուսանկարներով՝ մակագրելով. «Հատուկ պահեր, որոնք հաստատ կարոտելու եմ…»։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը Բենինի դեմ խաղին մոտենում է հիանալի մարզավիճակում. այս միջազգային պատուհանի ընթացքում արգենտինացիներն արդեն հասցրել են խոշոր հաշվով ջախջախել Բոլիվիային (4:0) և Բուրկինա Ֆասոյին (7:0)։ Սակայն առաջիկա խաղը զուտ սպորտային իրադարձություն չէ. այն լինելու է մեգա-տոնախմբություն և պատմական էմոցիոնալ հրաժեշտ՝ նվիրված թիմի ավագի անկրկնելի ուղուն:

Մեսսին Արգենտինայի գլխավոր թիմում իր նորամուտը նշել է դեռևս 2005 թվականի օգոստոսին՝ Հունգարիայի դեմ ընկերական խաղում (2:1): Ավելի քան երկու տասնամյակ տևած ուղու ընթացքում նա դարձավ «Ալբիսելեստեի» բացարձակ ռեկորդակիր՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 207 հանդիպում, խփելով 125 գոլ և կատարելով 67 արդյունավետ փոխանցում:

Թեև մեծահասակների հավաքականի կազմում նա երկար ժամանակ մնում էր առանց խոշոր տիտղոսների` զիջելով ԱԱ-2014-ի, ինչպես նաև Ամերիկայի գավաթի 2015 և 2016 թթ. եզրափակիչներում, կարիերայի երկրորդ հատվածում Մեսսին նվաճեց գրեթե հնարավոր ամեն ինչ: Նրա գլխավորությամբ Արգենտինան դարձավ Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող (2021, 2024), նվաճեց Ֆինալիսիման (2022), հռչակվեց 2022 թվականի Աշխարհի չեմպիոն և դարձավ ԱՄՆ-ում կայացած 2026 թվականի Մունդիալի փոխչեմպիոն։

Արգենտինա-Բենին պատմական հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի երևանյան ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։ Հանդիպումը կսպասարկի չիլիացի մրցավար Ֆեռնանդո Վեխարը: Սա կլինի ավելին, քան պարզապես ֆուտբոլային հանդիպում. «Մոնումենտալ»-ը վերջին անգամ ոտքի կկանգնի՝ ծափահարելու իր պատմության մեծագույն լեգենդին:


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Գևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Օրեր դեկտեմբերին, որոնք դժբախտ են համարվումՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան «Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթ Ո՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել Մայրը սպանել է իր երկվորյակ որդիներին՝ իր սիրեցյալին դեմ լինելու համարԹուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը Աթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnր Պուտինը պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդևի զգուշացումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի՝ 6-10 աստիճանով «Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան «Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում Քաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԱղջիկը թոշակին տեր կանգնելու համար սպանել է 73-ամյա հորը