Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտը

ՍՊՈՐՏ

Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Պորտուգալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի հետ ունեցած տարաձայնություններին, որոնցից հետո հեռացել է հավաքականի ճամբարից։

Ռոնալդուի խոսքով՝ 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո ինքը նախատեսել էր ավարտել ելույթները հավաքականում, սակայն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խնդրել է վերանայել այդ որոշումը։ Ֆեդերացիայի ղեկավարը նաև հետաքրքրվել է հավաքականի գլխավոր մարզչի թեկնածության վերաբերյալ Ռոնալդուի կարծիքով, և ֆուտբոլիստը հավանություն է տվել Ժեզուսի նշանակմանը։

Ռոնալդուն պատմել է, որ Ժեզուսի հետ առաջին հանդիպման ժամանակ մարզիչը նշել է, որ իր ներկայությունը կարևոր է հավաքականի ծրագրերի համար։ Ըստ նախապես համաձայնեցված ծրագրի՝ Ռոնալդուն պետք է մասնակցեր առաջին և վերջին հանդիպումներին, իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարգավորելու համար մարզիչը նախատեսում էր յուրաքանչյուր խաղում կատարել 3-4 փոփոխություն։

Միևնույն ժամանակ Ժեզուսը Ռոնալդուին առաջարկել էր չմեկնել Նորվեգիա և Դանիա՝ մասնակցել առաջին խաղին, ապա մնալ Պորտուգալիայում և միանալ թիմին «Դրագաու» մարզադաշտում կայանալիք հանդիպումից առաջ։ Ռոնալդուն հրաժարվել էր այդ տարբերակից՝ նշելով, որ հավաքականի ավագի համար ճիշտ օրինակ չէր լինի արտագնա խաղերին չմեկնելը։

Ռոնալդուի խոսքով՝ հավաքականի հաջորդ հավաքի նախօրեին Ժեզուսը կրկին այցելել է նրա տուն, և կողմերը վերահաստատել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ֆուտբոլիստը մասնակցել է «Ալվալադե» մարզադաշտում կայացած հանդիպմանը, իսկ փոխարինվելուց հետո ինքն է ավագի թևկապը փոխանցել Բրունու Ֆերնանդեշին։

Սակայն Նորվեգիայի դեմ խաղի օրը, Ռոնալդուի խոսքով, մարզչի օգնականը նրան հայտնել է, որ Ժեզուսը ցանկանում է խոսել իր հետ։ Մարզիչը հարցրել է՝ արդյոք նա ֆիզիկապես պատրաստ է 30 րոպե խաղալու։ Ռոնալդուն համաձայնել է՝ չնայած այն հանգամանքին, որ այդ խաղը ներառված չէր իր վերականգնման նախապես համաձայնեցված ծրագրում։

«Նա պատասխանեց, որ այդ դեպքում պետք է պատրաստ լինեմ, քանի որ 30 րոպե խաղալու եմ։ Մնացածն արդեն հայտնի է։ Երկրորդ խաղակեսից տաքանում էի, հետևում էի րոպեներին, բայց ինձ այդպես էլ խաղադաշտ դուրս չկանչեցին։ Մարզիչը խախտեց ինձ տված իր խոստումը», – հայտարարել է Ռոնալդուն։

Ռոնալդուն նշել է, որ հենց այս միջադեպից հետո էլ որոշել է հեռանալ հավաքականի ճամբարից։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Օրեր դեկտեմբերին, որոնք դժբախտ են համարվումՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան «Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթ Ո՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել Մայրը սպանել է իր երկվորյակ որդիներին՝ իր սիրեցյալին դեմ լինելու համարԹուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը Աթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnր Պուտինը պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդևի զգուշացումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի՝ 6-10 աստիճանով «Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան «Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում Քաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԱղջիկը թոշակին տեր կանգնելու համար սպանել է 73-ամյա հորըՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 23-ի դրությամբ Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում93 տարեկանում կյանքից հեռացել է գիտնական, պետական գործիչ Գրիգորի Գաբրիելյանցը Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Մինչև ո՞ւր կիջնի ոսկու գինըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)