Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը կբախվի երկրորդ Մեծ ճգնաժամի, եթե դեմոկրատները հաղթեն Կոնգրեսի ընտրություններում։
Մեծ ճգնաժամը համաշխարհային տնտեսական ճգնաժամ էր, որը սկսվեց 1929 թվականին ԱՄՆ-ի Նյու Յորքի ֆոնդային բորսայում կտրուկ անկմամբ։ Դրանից հետո մի քանի տարի շարունակ տեղի ունեցավ արտադրության և եկամտի աղետալի անկում։
«Դուք բոլորդ կհայտնվեք 1929 թվականի ճգնաժամի մեջ, եթե նրանք (դեմոկրատները) վերահսկողություն ձեռք բերեն», – ասել է Թրամփը Բալթիմորում նավաշինարանի բացման ժամանակ։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ դեմոկրատները չեն հավատում բարգավաճմանը, մաքսատուրքերին կամ գանձարան մուտք գործող եկամուտներին։
Ընտրությունները, որոնք կորոշեն Ներկայացուցիչների պալատի նոր կազմը և Սենատի 35 տեղերի ճակատագիրը, տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Հանրապետականները ներկայումս փոքր առավելությամբ վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները։



