American Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAmerican Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Մադրիդից թռիչք էր իրականացնում, փոխել է երթուղին և վթարային վայրէջք կատարել Նյու Յորքում այն բանից հետո, երբ օդանավում գրեթե բոլոր զուգարանները շարքից դուրս էին եկել։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը։
«American Airlines-ի 37-րդ չվերթը վայրէջք է կատարել Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում այն բանից հետո, երբ անձնակազմը հայտնել է բավարար թվով գործող զուգարանների բացակայության մասին <…> Սովորաբար American Airlines-ի Boeing 777-ի վրա կա ութ զուգարան, սակայն այս դեպքում աշխատում էին միայն երկուսը»,- ասվում է նյութում։
Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, իսկ Նյու Յորքում ավելի քան երեքժամյա կանգառից հետո շարունակել է ուղևորությունը դեպի Դալաս։



