ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով։
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է տարածել Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածելի դեպքի մասին հաղորդագրությունների առնչությամբ, որի հետևանքով 1 մարդ է մահացել։
Դեսպանատունն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը շատ սահմանափակ կարողություններ ունի օգնություն ցուցաբերելու Ռուսաստանում, մասնավորապես՝ Մոսկվայից դուրս գտնվող իր քաղաքացիներին։
«ԱՄՆ դեսպանատունը մամուլից տեղյակ է Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածելի դեպքի վերաբերյալ, որի հետևանքով մարդ է մահացել, ինչպես նաև Իրկուտսկում կարանտինային միջոցառումների և հիվանդանոցների փակման վերաբերյալ։
Պետդեպարտամենտի 4-րդ մակարդակի («Չճանապարհորդել») ճանապարհորդական նախազգուշացումը Ռուսաստանի համար մնում է ուժի մեջ։ Այն պահանջում է, որ Ռուսաստանում ներկայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներն անհապաղ լքեն երկիրը։ Ռուսաստան մեկնել պլանավորող ԱՄՆ քաղաքացիներին կրկին խստորեն խորհուրդ է տրվում չճանապարհորդել»,– ասվում է հաղորդագրության մեջ։



