Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պետք է լիովին պահպանեն հրադադարի ռեժիմը և վերացնեն մարդասիրական օգնության մատակարարման խոչընդոտները։ Այս մասին հայտարարել է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը։

Նա հիշեցրել է, որ երեք տարի առաջ ՀԱՄԱՍ-ի և այլ զինված խմբավորումների հարձակումների հետևանքով «սպանվել և պատանդ են վերցվել խաղաղ բնակիչներ», իսկ դրան հաջորդած «Իսրայելի իրականացրած ավերիչ հարձակումները Գազայում հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան և տեղահանման»։

«Հրադադարի հայտարարումից հետո մեկ տարի անց մարդիկ նախկինի նման զոհվում են և տեղահանվում, իսկ ընտանիքները չորրորդ ձմեռն են պատրաստվում անցկացնել վրաններում և ինքնաշեն ապաստարաններում», – նշել է Ֆլետչերը X-ում տարածված հայտարարության մեջ։

Նա Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ է արել «ամբողջությամբ պահպանել հրադադարը, պաշտպանել խաղաղ բնակիչներին, ներառյալ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին, վերացնել օգնության ցուցաբերման ցանկացած խոչընդոտ, պահպանել միջազգային իրավունքը և ընտրել կայուն խաղաղությունը»։

2023 թ. հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ խմբավորումների զինյալները Գազայից ներխուժել էին Իսրայելի տարածք, սպանել շուրջ 1200 մարդու, 251 մարդու պատանդ վերցրել։ Իսրայելի պատասխան հարվածներից պաղեստինյան անկլավում զոհվել է ավելի քան 74 000 մարդ։

2025 թ. հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը, Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնության են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության պլանի առաջին փուլի իրականացման շուրջ։ Հաջորդ օրը Գազայի հատվածում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը:

Ըստ համաձայնագրի՝ իսրայելական ուժերը հետ են քաշվել դեպի այսպես կոչված «դեղին գիծ»՝ իրենց վերահսկողության տակ պահելով անկլավի տարածքի ավելի քան 50%-ը։ Գործարքի երկրորդ փուլը ենթադրում է իսրայելական զորքերի դուրսբերում անկլավից, միջազգային կայունացման ուժերի տեղակայում, ինչպես նաև հատվածի կառավարման նոր կառույցների աշխատանքի սկիզբ, բայց այս փուլին անցնելու համար Իսրայելը պահանջում է նախ լիովին զինաթափել ՀԱՄԱՍ-ի ջոկատները, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել:

Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբ