ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի զինված ուժերը շուտով կփակեն Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման համար օգտագործվող անօրինական երթուղիները: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին:
Նաղդիի խոսքով՝ նեղուցով անօրինականորեն արտահանվող նավթի ծավալը չափազանց աննշան է:
«Չի կարելի ասել, որ Հորմուզի նեղուցը բաց է նման գործունեության համար, բայց որոշները փոքր նավակներ են օգտագործում նավթը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու և այն տանկերներ տանելու համար», – նշել է նա:
Գերագույն հրամանատարի խորհրդականը ընդգծել է, որ «Հորմուզի նեղուցը մնում է զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ» մինչև Իրանի օրինական պահանջները բավարարվեն:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



