Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի ամիս է՝ հայկական մամուլը՝ թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր, թե՛ չեզոք, չի դադարում քննարկել նույն թեման՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ճակատագիրը։ Ավելի ճիշտ՝ ոչ այնքան գյուղի ճակատագիրը, որքան այն տարօրինակ համառությունը, որով Նիկոլ Փաշինյանն այն անվանում է ադրբեջանական «Քյարքի» տեղանունով։ Նա այդ բառն արտասանում է այնպիսի համառությամբ, ինչպիսի համառությամբ կրոնական մոլեռանդները աղոթք են կրկնում։ Եվ ինչպես յուրաքանչյուր աղոթք, սա էլ իր իմաստն ունի՝ միայն թե ոչ սրբազան, այլ խիստ գործնական։

Վերջին շաբաթներին Փաշինյանի հայտարարությունների տոնն ավելի ու ավելի որոշակի է դառնում։ Սկզբում նա հայտարարեց, թե Տիգրանաշենը «Հայաստանի տարածք չէ»։ Այնուհետև ասաց, որ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ «Քյարքին, ինչպես և մյուս անկլավները, ներառված չեն»։

Իսկ հետո հասավ նրան, որ այս դիրքորոշումը վիճարկողին հայտարարեց «պատերազմ հրահրող»։ Այսինքն, սեփական հողի պաշտպանությունը Փաշինյանը ներկայացնում է որպես casus belli (պատերազմի առիթ), իսկ դրանից հրաժարվելը՝ որպես «պատասխանատու մոտեցում»։ Տրամաբանություն, որն արժանի կլիներ Օրուելի գրչին, բայց, ցավոք, պատկանում է Հայաստանի վարչապետին։

Միանգամից ասենք՝ երբեք չէինք պատկերացնի, որ այն ամենը, ինչի մասին այսօր խոսում են մեր իշխանություններն ու նրանց կամավոր ու ակամա ջատագովները, կարող է մեզ՝ հայերիս համար քննարկման կամ «վեճի» առարկա դառնալ։ Ամեն դեպքում, նրանց հայտարարությունները կարդալով՝ վերջնականապես համոզվում ես, որ Տիգրանաշենի խնդիրը գյուղի խնդիրը չէ։ Սա ազգային ինքնագիտակցության խնդիր է։

Առողջ ազգային ինքնագիտակցության պայմաններում հայրենիքի մի հատվածը թշնամուն զիջելը չի կարող քննարկման առարկա լինել։ Այն չի կարող դառնալ քննարկման թեմա, սակարկության հարց կամ «իրատեսական» մոտեցման առարկա։ Դա կարող է միայն հանցագործություն լինել, և վերջ։ Ճիշտ այնպես, ինչպես մարդու համար քննարկման ենթակա հարց չի կարող լինել սեփական զավակի ձեռքը կտրելը և ուրիշին տալը։ Սա «վեճ» չէ, «փոխզիջման որոնում» չէ, «ոչ պոպուլ յար, բայց անհրաժեշտ որոշում» չէ։ Սա առանց անզգայացման անդամահատում է, որը փորձում են ներկայացնել որպես բուժում։

Հենց այդ պատճառով «Քյարքիի», «անկլավների», «29 743 քառակուսի կիլոմետրի» և «լարվածության հնարավոր օջախների չեզոքացման» մասին բոլոր խոսակցությունները ադրբեջանական զավթման լեգիտիմացում են։ Ընդ որում, լեգիտիմացում, որն իրականացվում է հայերի ձեռքով, Հայաստանի վարչապետի ձայնով և Հայաստանի պետության անունից։ Այն, ինչ նախկինում Ալիևը չէր կարող ստանալ ո՛չ ռազմի դաշտում, ո՛չ բանակցությունների սեղանի շուրջ, հիմա նրան մատուցվում է սկուտեղի վրա՝ «փաստերի արձանագրում» և «պատասխանատու մոտեցում» ձևակերպումներով։

Ադրբեջանական տանկերի՝ շփման գիծը հատելուց շատ առաջ Փաշինյանը կատարեց առաջին և, թերևս, ամենաճակատագրական քայլը։ 2019 թվականին նրան առաջարկվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած կարգավորման ծրագիրը։ Ինչպես վկայում են հրապարակված փաստաթղթերը, այդ ծրագիրը նախատեսում էր Արցախի պահպանում՝ միջանկյալ միջազգային ճանաչված կարգավիճակով, հայկական ուժերի դուրսբերում հինգ շրջաններից և միջազգային խաղաղապահների տեղակայում Արցախի ողջ պարագծով։ Դա իդեալական խաղաղություն չէր, բայց խաղաղություն էր՝ Քարվաճառի, Բերձորի և Արցախի պահպանմամբ։

Փաշինյանը մերժեց այդ ծրագիրը։ Ավելին, 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում՝ Համահայկական խաղերի անցկացման առիթով կազմակերպված հանրահավաքում, Հայաստանի վարչապետը հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այս խոսքերը ծափահարություններով ընդունվեցին։ Դրանք ընկալվում էին որպես ազգային արժանապատվության դրսևորում, որպես փոխզիջումների քաղաքականությունից հրաժարում։ Այդպես էր թվում։ Եվ հենց «թվում էր»-ն է այստեղ առանցքայինը։

Պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ Փաշինյանն «անցել է կարմիր գիծը»։ Ալիևը ստացավ այն, ինչ իրեն անհրաժեշտ էր՝ Հայաստանի ղեկավարի հրապարակային հայտարարությունը, որը հնարավոր էր միջազգային հանրությանը ներկայացնել որպես հայկական կողմի համաձայնություն ձեռքբերելու անընդունակության ապացույց։ Ինչպես ուղղակիորեն հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, այդ փոխզիջումից հրաժարումն էլ 2020 թվականին լեգիտիմացրեց ադրբեջանական ագրեսիան։ Փաշինյանը պարզապես բաց չթողեց խաղաղության հնարավորությունը. նա Ալիևին քարտ բլանշ տվեց՝ ցույց տալով, որ Հայաստանը պատրաստ չէ փոխզիջման, իսկ դա նշանակում էր, որ Բաքվի համար ուժային լուծումը դառնում էր ոչ միայն հնարավոր, այլև միջազգային հանրության աչքում «լեգիտիմացված»։

Երբ պատերազմն սկսվեց, Փաշինյանն իրեն պահեց ոչ թե որպես գլխավոր հրամանատար, այլ որպես իրականությունից կտրված քարոզիչ։ Մինչ հայ կամավորներն ու Արցախի պաշտպանության բանակը Շուշիի մոտ արյունաքամ էին լինում, Հայաստանի զինված ուժերի զգալի մասը այդպես էլ չներգրավվեց մարտական գործողություններում։ Մարդիկ Արծրուն Հովհաննիսյանից «հաղթանակների» մասին կեղծ «մեսիջներ» էին ստանում, մինչ ադրբեջանական զորքերը մոտենում էին Ստեփանակերտին։ Իսկ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը հանձնված Շուշին անվանեց «դժբախտ, դժգույն քաղաք»՝ մեղքը բարդելով նախորդ իշխանությունների վրա։

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ստորագրեց փաստաթուղթ, որով ճանաչվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս։ Հայտարարության համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց հիման վրա կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքը՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով՝ ներառյալ Արցախը։

Սա այն «իրավական որոշակիության անհրաժեշտությունը» չէր, որով փորձում էին դա բացատրել Երևանում։ Սա զիջում էր՝ դիվանագիտական ձևակերպումների մեջ փաթեթավորված և Եվրոպայի «բարձր» հովանու ներքո ներկայացված։ Ճանաչելով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում՝ Փաշինյանը Հայաստանին զրկեց Արցախի պաշտպանության համար մնացած իրավական հիմքերից։ Որոշ ժամանակ անց նա ինքն էլ խոստովանեց. «Սխալ էր, որ դա ավելի վաղ չէի արել»։ Այսպիսով, Արցախից հրաժարումը հարկադրված քայլ չէր, այլ նախապես որոշված քաղաքականություն։

2023 թվականին, երբ Ադրբեջանը շրջափակել էր Լաչինի միջանցքը և Արցախում հումանիտար աղետ էր ստեղծել, Փաշինյանը անգործության մատնվեց։ Մինչ 120 հազար հայերի դատապարտում էին սովի, Հայաստանի վարչապետը խոսում էր էսկալացիայի հնարավոր սցենարների մասին և կոչ անում չանել «քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենար մշակողների համար»։

Երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց իր «հակաահաբեկչական գործողությունը» և մեկ շաբաթվա ընթացքում Արցախից դուրս մղեց բոլոր հայերին, Փաշինյանը միայն «ափսոսանք» հայտնեց միջազգային հանրության՝ էթնիկ զտումը կանխելու անկարողության կապակցությամբ։ Իսկ հենց էթնիկ զտման ընթացքում ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, թե Արցախում հայերի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ Նա դեռևս 2022 թվականին ճանաչել էր Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, և արցախահայությունը քաղում էր այդ ճանաչման պտուղները։ Արցախը դադարեց գոյություն ունենալ ոչ թե այն պատճառով, որ Ալիևն ավելի ուժեղ էր, այլ որովհետև Փաշինյանը նախապես հրաժարվել էր նրանից թղթի վրա և գործնականում ոչինչ չէր արել այն պաշտպանելու համար։

Եվ ահա՝ Տիգրանաշենը։ Արարատի մարզի այս գյուղը ռազմավարական նշանակություն ունի՝ գտնվելով Երևանից դեպի Իրանի սահման տանող ճանապարհին։ Այստեղով անցնում է երկրի հյուսիսը Սյունիքի, այնուհետև Իրանի սահմանին կապող առանցքային ճանապարհներից մեկը։ Տիգրանաշենը հանձնելով՝ Հայաստանը փաստացի Բաքվին է տրամադրում ինքնիշխան տարածք Երևանի, Վայոց ձորի, Սյունիքի և Իրանի սահմանը կապող ռազմավարական հաղորդակցությունների անմիջական հանգույցում։

Հարկ չկա երկար անդրադառնալ այն հարցին, թե որքան կենսական ու ռազմավարական նշանակություն ունի այս գյուղը Հայաստանի համար։ Այդ մասին բավականաչափ խոսվել է թե՛ խորհրդարանական ելույթներում, թե՛ մամուլի հրապարակումներում։ Կարևորն այլ բան է. Փաշինյանը համառորեն Տիգրանաշենը անվանում է ադրբեջանական «Քյարքի» տեղանունով և հրապարակավ հայտարարում, որ այն «Հայաստանի տարածք չէ»։

Ահա՛ լեգիտիմացման ողջ էությունը։ Ադրբեջանական հավակնությունները հայկական գյուղի նկատմամբ ներկայացվում են որպես «հնարավոր էսկալացիայի կետ», իսկ սեփական հողից հրաժարվելը՝ այդ կետի «չեզոքացում»։ Հայկական տարածքի պաշտպանությունը դառնում է «սադրանք», իսկ հանձնումը՝ «խաղաղարարություն»։ Մեխանիզմը բացարձակապես նույնն է, ինչ 2019– 2023 թվականներին։

Անհնար է չնկատել այն օրինաչափությունը, որը կրկնվում է։ 2019, 2020, 2022, 2023 թվականների և այսօր՝ Տիգրանաշենի շուրջ ստեղծված իրավիճակի միջև զուգահեռները պատահականություն չեն։ Սա համակարգ է։ Սա քաղաքական ծրագիր է, որն իրականացվում է հետևողականորեն և մեթոդաբար։

Առաջին քայլը՝ հրապարակային հայտարարություն, որը կարելի է ներկայացնել որպես հայկական կողմի «ոչմիթիզականության» և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ Հայաստանի «ոտնձգության» ապացույց։ 2019 թվականին Ստեփանակերտում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այսօր՝ «Քյարքին Հայաստանի տարածք չէ»։

Երկրորդ քայլը՝ փոխզիջումից հրաժարում, որը կարող էր պահպանել տարածքն ու կյանքերը։ 2019 թվականին՝ Մինսկի խմբի ծրագրի մերժում։ 2020 թվականին՝ ժամանակին զորահավաքից հրաժարում։ 2022 թվականին՝ ռազմական դրություն մտցնելուց հրաժարում։ 2023 թվականին՝ շրջափակման ընթացքում վճռական դիվանագիտական և ռազմական միջոցներից հրաժարում։ 2024– 2026 թվականներին՝ Տիգրանաշենի պաշտպանությունից հրաժարում՝ «իրատեսության» պատրվակով։

Երրորդ քայլը՝ հակառակորդի՝ վիճելի տարածքի նկատմամբ իրավունքների հրապարակային ճանաչում։ 2022 թվականին՝ Պրահայում Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու ճանաչում։ Այսօր՝ Տիգրանաշենի՝ «Քյարքիի», որպես ոչ հայկական տարածքի ճանաչում։

Չորրորդ քայլը՝ անգործություն այն պահին, երբ հակառակորդը օգտվում է ստեղծված պայմաններից։ 2023 թվականին՝ լռություն էթնիկ զտման ժամանակ։ Այսօր՝ գյուղի իրական պաշտպանության փոխարեն «լարվածության թուլացման» մասին հռետորական վարժություններ։

Հինգերորդ քայլը՝ մեղքի բարդում ուրիշների վրա։ 2020 թվականին՝ Շուշիի համար մեղավոր էին «նախորդ իշխանությունները»։

Այսօր՝ ընդդիմությունը, որը հայկական հողը պաշտպանելու պահանջներով «պատերազմ է հրահրում»։

Ինչպես նշում են «Հայկական հանրային տրիբունալ» (armtribunal.com) նախագծի փորձագետները, այս ամբողջ գործընթացը պատահական վրիպումների հետևանք չէ։ Ամեն անգամ, երբ Փաշինյանը Տիգրանաշենի փոխարեն արտասանում է «Քյարքի», նա պարզապես ադրբեջանական տեղանուն չի օգտագործում. նա Ալիևին ազդանշան է տալիս, թե որտեղ կարելի է առաջ շարժվել։ Ամեն անգամ, երբ նա հայկական հողի պաշտպանությունը հայտարարում է «պատերազմ հրահրող» գործողություն, նա լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան՝ ճիշտ այնպես, ինչպես դա արել է նախորդ տարիներին։

Հետևաբար, գործող իշխանությունների քաղաքականությունը անկոմպետենտության կամ սխալների շարան չէ, այլ «ինքնիշխանության» և «իրական Հայաստանի» կարգախոսների ներքո հայկական պետականության հիմքերի հետևողական թուլացման գիտակցված ռազմավարություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբ