Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ին անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը Հորդանանի թիմի հետ։
Մարիամ Ստեփանյանի թիմը 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը։ Մեր ընտրանուց աչքի ընկան Աննա Դալլաքյանը և Մարալ Արթինը։ Հորդանանի հավաքականը միակ գոլը խփեց ավելացված ժամանակում։
«Խաղացինք մինչև վերջ, չվախեցանք դժվար պահերից և ամենակարևորը՝ հավատացինք, որ կարող ենք հաղթել։ Շնորհակալ եմ աղջիկներին՝ նվիրվածության և պայքարի համար»,-խաղից հետո նշել է Մարիամ Ստեփանյանը։
Հոկտեմբերի 10-ին Կանանց Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Ինդոնեզիայի դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա Հորդանանում։
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



