Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինեն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի թիվ 468-Լ որոշմամբ հաստատված՝ ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։
Օգոստոսի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակում տրամադրվել է մոտ 44,04 մլրդ դրամի 24 729 վարկ։
Նախարարությունն առաջարկում է ծրագրի գործողության ժամկետը նախատեսված 2026-2027 թվականների փոխարեն սահմանել միայն 2026 թվականը։ Միաժամանակ առաջարկվում է հստակեցնել վարկային պայմանագրերի կնքման վերջնաժամկետը․ ֆինանսական կառույցի և շահառուի միջև պայմանագիրը պետք է կնքվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։
Past.am-ի ներկայացմամբ՝ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ծրագրի իրականացման ընթացքով և դրա ժամկետների հստակեցման անհրաժեշտությամբ։ Այսինքն՝ ծրագրի գործողության շրջանը կսահմանափակվի 2026 թվականով, իսկ վարկային պայմանագրերի կնքման վերջնաժամկետը կլինի դեկտեմբերի 30-ը։
Նշվում է, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ոլորտի ինտենսիվացմանը, պարենային համակարգերի դիմակայունության բարձրացմանը և թվային գյուղատնտեսության զարգացմանը։
Past.am-ը նաև ընդգծում է, որ նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



