Դելիում մասամբ վերականգնել են ջրի մատակարարումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի մայրաքաղաք Դելիին ջրի մատակարարումը մասամբ վերականգնվել Է այն բանից հետո, երբ Մունաքի ջրանցքում, որն ավելի վաղ փակել Էր ջաթերի կաստան, կատարվել են նորոգման աշխատանքներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ջրային պաշարների նախարար Քափիլ Միշրան ասել Է, որ ճգնաժամը դեռ չի հաղթահարվել, եւ մայրաքաղաքի բնակիչներին հորդորել Է ջուրը խնայողաբար օգտագործել:
Ճգնաժամի պատճառով փակված դպրոցները կրկին բացվել են:
Դելիում բնակվում Է մոտավորապես 16 միլիոն մարդ, եւ ջրամատակարարման մոտավորապես 60 տոկոսն ապահովվում Է Մունաքի ջրանցքի միջոցով, որն սկիզբ Է առնում Խարյանայի նահանգից:
Մեկ օր առաջ Հնդկաստանի հյուսիսում ջաթերի կաստան համաձայնություն Է կնքել Դելիի եւ Խարյանայի նահանգի իշխանությունների հետ կառավարման մարմիններում եւ համալսարաններում իրենց բաժնեմասեր տրամադրելու շուրջը: Դրանից հետո ջաթերը դադարեցրել են բողոքի ակցիաները, որոնք վերածվել Էին արյունահեղ ընդհարումների անվտանգության ուժերի հետ, որոնց ընթացքում զոհվել Է 16 մարդ եւ մի քանի հարյուրը վիրավորվել:
Գործարքի արդյունքում Հնդկաստանի բանակը վերահսկողության տակ Է վերցրել Մունաքի ջրանցքը:



