Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ հոկտեմբերի 9-ի գիշերը «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում սահմանված սահմանափակումների պատճառով:
Արդյունքում չվերթերի մի մասն ուղղվել է Կազան։ Եվս 11 ինքնաթիռ է ուղարկվել Սանկտ Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ և Մինսկ։
Թուրքիայից մի քանի չվերթ շրջվելէ օդում ևվերադարձել մեկնման օդանավակայաններ։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրավիճակն այլ է. հետաձգվում է Կազանի չվերթը, չեղարկվել է Երևանից Մոսկվա UTair ավիաընկերության չվերթը: Մնացած ինքնաթիռների չվացուցակը չի փոխվել։
Ռոսավիացիայի տվյալներով՝ թռիչքների անվտանգության ապահովման համար սահմանված սահմանափակումներն արդեն վերացվել են: Ռուսաստանի բոլոր օդանավակայաններն աշխատում են նորմալ ռեժիմով ։
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ



