Դպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆեպալի Պոխարա քաղաքի մերձակայքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ չորս աշակերտ և մեկ ծնող։ Եվս 19 մարդ վիրավորվել է։
Վթարը տեղի է ունեցել Պոկհարա-28 շրջանում՝ Մաջհաթհանա գյուղի մոտակայքում՝ Բիջայպուրի զորանոցից հյուսիս։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչից հետո այն սահել է զառիթափ լանջով և ընկել ավելի քան 200 մետր խորություն։
Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները ավտոբուսի բեկորներից դուրս են բերել վիրավոր երեխաներին և տեղափոխել մոտակա հիվանդանոցներ։ Այնուհետև լանջի տարածքում շարունակվել են որոնողական աշխատանքները։
Լրատվամիջոցների տվյալներով՝ փրկարարական գործողությունների ընթացքում վիրավորվել է նաև մեկ ոստիկան։
Past.am-ը կհետևի ողբերգական վթարի վերաբերյալ նոր տեղեկություններին։



