Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան
Նիկոլ Փաշինյանի՝ այս տարիների վարած քաղաքականությանը հետևելով՝ ինձ համար ամենևին էլ զարմանալի չէր, որ նա ի վերջո կգնա Ամուլսարի խնդրահարույց ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհով, գրել է բնապահպան Շիրակ Բունիաթյանն իր ֆեյսբուքյան էջում.
«Ես առհասարակ անեծքներ հնչեցնել չեմ սիրում, առավել ևս՝ երբ տղամարդն է դա անում։ Բայց այս անգամ մի մաղթանք ունեմ։
Ես հավատում եմ բնության, առավել ևս՝ լեռների հզոր էներգիային։
Ուստի մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին և այդ որոշմանն աջակցած բոլոր անձանց։
Լեռները հազարամյակների պատմություն ունեն, իսկ մարդկային որոշումների հետևանքները երբեմն շատ ավելի երկար են ապրում, քան դրանք կայացնողները...»,-գրել է բնապահպանը;
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



