«Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնները շարունակում են հայտնվել ուկրաինական անօդաչուների հարվածների թիրախում։ Այս անգամ ամբողջությամբ դադարեցվել է Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնի աշխատանքը։
Այս մասին հայտնում է Yandex Cloud-ը՝ իր Telegram ալիքում։
Ընկերության փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վնասվել են կենտրոնի ենթակառուցվածքները, ինչի հետևանքով դրա գործունեությունն ամբողջությամբ կասեցվել է։ Տուժածներ չկան։
Նշվում է, որ մասնագետներն արդեն աշխատում են հարձակման հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Սակայն իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, իսկ հարթակն աշխատում է արտակարգ ռեժիմով։
Սա «Յանդեքս»-ի տվյալների կենտրոններին հասցված միակ հարվածը չէ։
Ավելի վաղ անօդաչուների հարձակման հետևանքով վնասվել էր նաև Ռյազանի մարզի Սասովո քաղաքում գտնվող տվյալների կենտրոնը։ Ընկերությունը մինչ այժմ չի կարող հաստատել՝ հնարավոր կլինի արդյոք վերականգնել վնասված սարքավորումները։ Վնասի ամբողջական ծավալը դեռ գնահատվում է։
Հարվածի թիրախում է հայտնվել նաև Կալուգայի տվյալների կենտրոնը, որտեղ մի քանի մոդուլ ամբողջությամբ շարքից դուրս է եկել։
Ստեղծված իրավիճակի պատճառով «Յանդեքս»-ը զգուշացրել է իր որոշ ծառայությունների աշխատանքի հնարավոր խափանումների մասին։



