ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 11-ին, ժամը 06։35-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը։
Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ այն դուրս են բերել գետից և մոտեցրել ավտոքարշակին․ տուժածը հոսպիտալացվել է։
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



