Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ որևէ ռացիոնալ խոսք, որևէ տագնապ, որևէ նախազգուշացում, որևէ կենսական վտանգ հանրությանը չի հետաքրքրում։

Մենք սխալվում ենք` հանրային տրամադրությունները գնահատելիս։ Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո, եկեղեցու դեմ արշավին՝ որպես եկեղեցու կինո, բանակում մահերին՝ զինվոր ունեցող ընտանիքների կինո, Սահմանադրության թեման՝ շատ հեռու կինո։ Ձևավորվում է դեգրադանտ հանրային տրամադրություն, ըստ որի այդ ամենը ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների խնդիրն է։

Վերջում ձևավորվելու է հավաքական տրամադրություն. «դրանք Հայաստանի խնդիրներն են, մեզ ի՞նչ»։ Սա հավաքական փախուստ է իրականությունից։ Ինքնարդարացման հազար պատճառ կարելի է հորինել ու հավատալ՝ մի կողմ քաշվելու, քաղաքացի չլինելու համար։

Բոլորը մի փրկիչ ձևակերպում են գտել, թե՝ բժիշկը, երաժիշտը, պետական ծառայողը, ուսուցիչը, նկարիչը, գործարարը «քաղաքականությամբ չի զբաղվի»։ Այնինչ ընդամենը մի բան է մարդուց ակնկալվում՝ լինել քաղաքացի։ Հայաստանում կարծիք չունենալն ու չվիրավորվելը կոչվում է «քաղաքականությամբ չզբաղվել»։

Առանց քաշվելու պետք է ասել. մեր հասարակությունը չի վիրավորվում։ Ոչ մի բանից արժանապատվությունը չի խոցվում, ընդհանուրի զգացում չունի։ Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է։

Փոխել է պետք միջավայրը:

Այս միջավայրում քաղաքական գործունեությունը և քաղաքական հաշվարկները չեն գործում։ Փոխել է պետք միջավայրը։ Հայաստանում խոշոր հանրային նախագծերի անհրաժեշտություն կա, պետք է բանականությունը և բարոյականությունը վերադարձնել հանրային կյանք։ Հակառակ դեպքում միշտ շատ հեշտ է լինելու ասել. «մեր ձեռը ի՞նչ կա, մենք ո՞վ ենք, սա մեր պրոբլեմը չէ», և կատարվողին նայել որպես ֆիլմ։ Նման ֆիլմերը սովորաբար տխուր վերջաբան են ունենում բոլորի համար։

Բանականության և բարոյականության դեֆիցիտի պայմաններում շատ հեշտ է, որպես ինքնարդարացում, այլ տեղ մեղավորներ փնտրել, անջատել ուղեղներն ու համակերպվել ամեն այլանդակության կամ համաձայնել ամեն ստորության։

Մենք կազմաքանդվող հասարակություն ենք։ Քաղաքական և հանրային լիդերության հիմնական խնդիրն այս պահին միջավայրի փոփոխությունն է։ Չարվի սա՝ ոչ մի բան արդյունք չի տալու։ Չի կարելի ինքնակամ մտնել փակուղի՝ խորհրդարանական աշխատանք, թե փողոցային պայքար։ Երկուսն էլ, ամեն ինչն էլ զրոյական արդյունք են տալու, եթե միջավայրը չփոխվի։

Միջավայրը չփոխվի՝ ամենուր «կատարվելու է» միայն բողոքը, բոլորը բոլորից դժգոհելու են՝ ընդդիմության տարբեր թևերը՝ իրարից, ընդդիմությունը՝ իշխանությունից, իշխանությունը՝ ընդդիմությունից, բայց պետության զարգացման համար ոչ մի արդյունք չի ստեղծվելու։

Պարզ ասած, եթե հասարակությունը դուրս չգա իր վիրտուալ «ինքնապաշտպանական կինոթատրոնից», եթե մարդկանց չհամոզենք, որ կատարվողը ֆիլմ չէ, այլ՝ ներկա և ապագա ճակատագրերի, պատմական որոշումների փուլ, մենք ոչ մի հաջողություն չենք ունենալու։

Միջավայրի փոփոխությունը կբերի երկրում ագրեսիայի նվազմանը, և հակընդդեմ էլիտաների՝ իրար ոչնչացնելու ձգտումը կվերափոխվի իրար լսելու և համակեցությանը նպաստող այլ քայլերի։ Հակառակ պարագայում, այս վիճակից դրական ելք չի երևում, երբ հասարակության ճնշող մեծամասնությունն անհաղորդ է իր երկրին, իսկ հանրային ակտիվը, ճնշող մեծամասնությամբ, լայքահավաքությամբ է զբաղված։ Կան հարցեր, որոնք բոլորից պահանջում են զսպվածություն, իսկ առաջիկայում նման հարցերն անխուսափելիորեն շատանալու են»,-նշված է գրառման մեջ:

Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասինՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանիցՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում ԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին «Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԼույս չի լինելու Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունը կարող է հայտնվել վտանգի տակ. ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են Ճապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ամուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանԻրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան ԱրաբիաՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Սադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներումՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Մահացել է Վարդան Մալխասյանը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են AP. Թրամփը և Ռուբիոն Հունաստանում ԱՄՆ դեսպանի վերաբերյալ որոշում կկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը Կանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի