Օբաման պատմել է, թե ինչքան է ուրախացել Պուտինի հեռախոսազանգից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ոգեշնչված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Սիրիայի հարցով վերջերս կատարված հեռախոսազանգով:
«Ես ոգեշնչված եմ այն փաստով, որ Պուտինը զանգահարել է ինձ մի քանի շաբաթ առաջ և նախաձեռնել Սիրիայի հարցով հեռախոսազրույցը», - ասել է ԱՄՆ-ի նախագահը The New York Times-ին տված հարցազրույցում :
Նրա խոսքով` դա նշանակում է, որ Մոսկվան «հասկացել է», որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը «կորցնում է ուժը Սիրիայի տարածքի բաժանման հետ կապված», և, հետևաբար, « հեղաշրջման կամ սիրիական ռեժիմը վերացնելու հեռանկարները անխուսափելի չեն, սակայն դառնում են ավելի ուժեղ սպառնալիք»:
Օբաման հավելել է, որ դիվանագիտությունը միշտ չէ, որ աշխատում է, և չի ապահովում այն ամենը, ինչ «մենք ուզում ենք», սակայն «դա բարդ աշխարհ է, և մենք թելադրում ենք մեր պայմանները»:



