Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շաքին սահմանամերձ գյուղ չէ, այն բավականին հեռու է սահմանից։ Սա չի կարելի բնութագրել որպես սահմանամերձ բնակավայրի հետ տեղի ունեցած դրվագ։ Խնդիրն ընդհանուր անվտանգային է։ Ցանկացած ադրբեջանցի, թուրք կարող է հասնել Գյումրի, Վանաձոր, Երևան։ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանված չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ անդրադառնում ենք օրերս Շաքիում տեղի ունեցածին։

Քաղաքագետը չի զարմանում, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները զբաղված են սահմանը հատած ադրբեջանցու «փաստաբանությամբ»։ «Ադրբեջանցիներին պետք չէ ջանք գործադրել իրենց հանցագործությունները, անօրինականությունները, ագրեսիան քողարկելու կամ լղոզելու համար։ Նրանք ունեն Նիկոլ և Նիկոլի թիմակիցներ։ Շաքիում հայտնված ադրբեջանցին դիվերսանտին բնորոշ վարքագիծ է դրսևորում, կրակում է հայ կնոջ վրա, ծանր վիրավորում նրան, կրակում է նրա երեխաների վրա, որոնցից մեկը վիրավոր է։ Սա ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանության թուլությունը։ Կամ՝ Սուրեն Պապիկյանն ասում է, որ եթե նա չի դիմադրել հայ իրավապահներին, ուրեմն դիվերսանտ չէ։ Եթե նա իրոք մոլորյալ էր, ապա հայտնվելով Հայաստանում և հասկանալով, որ այլ պետության տարածքում է, պետք է ինչ-որ մի բնակավայր մտնելուց ձեռքերը վեր պարզեր, հանձներ իր զենքը և հանձնվեր՝ ցույց տալով, որ որևէ վատ մտադրություններով չի եկել մեր երկիր։ Իսկ նա զենքով մտել է մարդկանց տուն, հաց կերել, կոմպոտ խմել ու քնել։ Հաջորդ օրը, երբ տանտերերը գալիս են, սկսում է կրակել նրանց վրա։ Զազրելի են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև նրան սպասարկող որոշ անձանց հայտարարությունները։ Օրինակ՝ Արամ Զավենի Սարգսյանն ասում է, որ ենթադրում է, թե այդ տղան սեռական բռնության է ենթարկվել Ադրբեջանում, փախել է այնտեղից, հայտնվել Հայաստանի տարածքում, քնած է եղել, և հայ կինն է դանակով հարձակվել նրա վրա, վիրավորել, և ադրբեջանցին էլ կրակել է։ Հասել ենք մի մակարդակի, որ «յան» ազգանունով մարդը թուրքին պաշտպանելու համար կարող է ինչ ասես հնարել, միայն թե Նիկոլի չեղած խաղաղությունը պաշտպանի։ Վերջինս էլ հայտարարեց, որ եթե ադրբեջանցին չկրակեր, ապա նրան կվերադարձնեին Ադրբեջանին։ Հետաքրքիր է, որ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից սպառնում էր ընդդիմադիր հայացքներ ունեցող պատգամավորներին, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստանից» Հարություն Հարությունյանին, թե՝ այդ թեզերն եք առաջ տանում, որ ադրբեջանցին մտել է Հայաստան, դիվերսիա է կազմակերպել, կրակել է հայ կնոջ և երեխաների վրա, եթե վաղը կամ մյուս օրը հայ զինվորը հայտնվի Ադրբեջանում և նրան շատ վատ վերաբերվեն, դրանում ընդդիմությունն է մեղավոր։ Տպավորություն է, թե Նիկոլ «անհողն» Ադրբեջանի նախագահին ուղղակիորեն խնդրում էր, որպեսզի նա մի քանի հայ գերի վերցնի, որպեսզի, ինչպես սպառնում էր, դա ընդդիմության «քթից բերի»։ Նշենք, որ հետպատերազմյան տարիների ընթացքում որևէ խաղաղ հայ բնակիչ կամ զինվորական չի հայտնվել ադրբեջանական գերության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Այս փուլում կրկին ակտիվ են «Թրամփի ուղու» շուրջ քննարկումները։ Քաղաքագետը կարծում է, որ այս ծրագիրն իրականացնելով՝ մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ։ «Եթե մտածում ենք, որ Թրամփի անունով ճանապարհ տալով պանթուրանական ծրագիրը իրականացնելու, իսկ հետագայում՝ նաև այդ ծրագիրն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ օգտագործելու համար, պետք է լինենք անվտանգ, չարաչար սխալվում ենք։ Իրանամերիկյան վերջին բախումները ցույց են տալիս, որ այն բոլոր երկրները, որոնք իրենց տարածքը գոյություն չունեցող բուտաֆորիա պաշտպանության քողի ներքո տրամադրել են ԱՄՆ-ին, դառնում են թիվ մեկ թիրախ Իրանի համար, և Իրանը բացարձակ արհամարհած ունի՝ այդ պետությունների կամ ժողովուրդների հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է։ Բավականին երկար տարիներ սահմանափակումների մեջ գտնվող Իրանը մեծմասամբ իր բոլոր միջազգային ֆինանսական օպերացիաներն իրականացրել է Արաբական Միացյալ Էմիրությունների բանկերով։ Բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Իրանը, առանց այդ փաստը հաշվի առնելու, առաջնայինը թիրախավորեց ԱՄԷ-ի տարածքում գոյություն ունեցող ամերիկյան հետաքրքրությունների ոլորտ հանդիսացող օբյեկտները և, ինչո՞ւ չէ, նաև մարդկանց։ Նույնն արեց Իրաքի, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Քաթարի, Քուվեյթի պարագայում։ Բահրեյնի տարածքում ամերիկյան գրեթե բոլոր կարևորագույն ռազմաբազաները ավերված են։ Մինչդեռ Իրանը նորմալ հարաբերություններ է ունեցել այս բոլոր երկրների հետ։ TRIPP-ի շահագործման պարագայում այդտեղ տեղակայվելու են ամերիկյան ոչ պետական զորքերը, որոնք պետության հետ շատ սերտորեն համագործակցող ռազմական միավորումներ են, որոնցից կան և՛ ԱՄՆ-ում, և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում։ Թեհրանում միամիտներ չեն նստած, ու գիտեն, որ դա ամերիկյան գաղտնի ծառայությունների և ամերիկյան պաշտպանության նախարարության համատեղ կազմավորված բանակն է։ Մեզ մեխանիկորեն ներքաշում ենք հակաիրանական խմբավորման մեջ։ Օրերս նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը բացահայտ նշել էր, որ վերջերս Հրազդանում բացված դատակենտրոնը՝ արհեստական բանականության գործարանը, կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Պաշտոնական Մոսկվան պարզ հասկացնում է, որ տարածաշրջանում Ռուսաստանի դեմ գործող ցանկացած հիմնարկություն, օբյեկտ կարող է թիրախ դառնալ պաշտոնական Մոսկվայի համար։ Եթե մտածում ենք, թե մեզ ապահովագրել ենք, որ Արարատ Միրզոյանը գնում է Թեհրան և նրան ժպիտով ընդունում են, ուրեմն ամեն ինչ շատ լավ է, ապա ասեմ՝ այդպես չէ։ Իրանի արտգործնախարարն էլ շատ մեծ հաճույքով գնում էր Աբու Դաբի, ԱՄԷ-ի արտգործնախարարն էլ՝ Թեհրան, հանդիպում էին, մեկը մյուսին ժպտում էին, բայց ի՞նչ եղավ հետո։ Նույնն էլ մեզ հետ է լինելու, եթե մեզ ներքաշում ենք այսպիսի գործողությունների մեջ, պետք է նաև սպասենք համապատասխան գործընթացների։ «Թրամփի ուղին» պանթյուրանական, պանօսմանական ծրագիր է, որն ամբողջությամբ տեղավորվում է Արևմուտքի գլոբալիստների և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետաքրքրությունների մեջ։ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որը 110, 120 տարի առաջ առաջ էին մղում պանթուրանիստները ու պանօսմանիստները, վերջնարդյունքում ունի մեկ նպատակ՝ քանդել Ռուսաստանը և Իրանը, իսկ հետագայում՝ նաև Չինաստանը։ Այդ ամենը տեղավորվում է Արևմուտքի շահերի մեջ։ Արևմուտքը, շատ լավ տեսնելով մեր հասարակության մեծ մասի քաղաքականապես անգրագետ լինելը, ամերիկյան դրոշի ներքո Թրամփի դեմքով Հայաստանի հարավում ստեղծում է ճանապարհ, որն ամբողջությամբ ծառայելու է թուրքադրբեջանական տանդեմի շահերին։ Իրականում Թրամփի դեմքի հետևում Էրդողանի և Ալիևի պատկերներն են։ Իսկ Թեհրանում և Պեկինում, ինչպես նաև Մոսկվայում, հուսանք, համապատասխան աշխատասենյակներում նստած մարդիկ այս մասին շատ լավ տեղյակ են»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին Փոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկները Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավ Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը Լարսը բացվել է բեռնատարների համար ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով