Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելացի, հավասարակշռված տղա էր Մայիսս։ Հինգ տարեկանից հաճախել է Դավիթ Համբարձումյանի անվան լողի և ջրացատկի դպրոց: Երեք տարի զբաղվել է ջրացատկով, գրավել առաջին հորիզոնականներ, արժանացել մրցանակների։ Ինը տարեկանից հաճախեց այկիդո մարտարվեստի, սև գոտի առաջին դան էր։ Նա իրավունք ուներ մարզիչ աշխատելու։ Իր դիպլոմը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ընդունելի էր: 14 տարեկանում Տյումենում մասնակցելով սեմինարի՝ Հայաստան է վերադարձել մեդալներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մայիսի մայրիկը՝ տիկին Լուսինեն։

Մայիսը ծնունդով Երևանից է։ Սովորել է Պարույր Սևակի անվան դպրոցում։ «Գերազանցությամբ՝ կարմիր վկայականով ավարտեց այն։ Բոլոր առարկաներն էլ հավասարապես սիրում էր։ Դպրոցի միակ սանն էր, որ մասնակցել է բոլոր առարկաների օլիմպիադաներին։ Մասնակցել է «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի՝ «Էրեբունի» առաջադեմ դպրոցականների բարձրագույն կրթության խրախուսական մրցույթին»։ Բազմազբաղ ու հետաքրքրություններով լի է եղել Մայիսի առօրյան։ Դպրոցում սովորելուն զուգընթաց հաճախել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ 14 տարեկանում մասնակցել է «Ամենախելացին» հեռուստախաղի առաջին եթերաշրջանին։

Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո Մայիսն անվճար հիմունքներով ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի քոլեջը։ Երեք տարի սովորելուց և այն ավարտելուց հետո ընդունվել է արդեն Ագրարային համալսարանի Մենեջմենթ բաժինը՝ երկրորդ կուրս։ Մայիսը չի հասցրել անգամ մեկ լիարժեք կիսամյակ ուսանող լինել։ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ «Շատ լավ վերաբերմունք ուներ ծառայության հանդեպ։ Բարձր տրամադրությամբ մեկնեց ծառայության։ Օրինակելի, առաջադեմ ծառայող է եղել։ Բազմաթիվ խրախուսական պարգևների է արժանացել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Պատերազմը սկսվել էր, իրենք դիրքերում էին եղել ու այնտեղ մնացել մինչև հոկտեմբերի 21-ը։ Եղել են Ջրականում, Հադրութում, իսկ վերջին մարտերը եղել են Վարանդայում (Ֆիզուլի)»։ Պատերազմի օրերին Մայիսը կապ է պահպանել ընտանիքի հետ։ Իսկ վերջին զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 17ին։ «Դրանից հետո մենք իրենից լուր չենք ունեցել։ Գիտենք, որ բազմիցս հայտնվել են շրջափակման մեջ, բայց կարողացել են դուրս գալ։ Մայիսը նռնակաձիգ էր։ Ոչնչացրել է մեծ թվով տանկեր, դիվերսիոն խմբեր, ղեկավարելով ընկերներին՝ հինգ-վեց հոգով պահել են դիրքը, չորս-հինգ օր չեն նահանջել։ Մեր հայկական դիրքը հետ են վերցրել՝ առանց զոհերի։ Վիրավոր հրամանատարին դուրս է բերել կրակների միջից։ Հերոսական ուղի են անցել տղաները»։

Հոկտեմբերի 21-ին Մայիսն անմահացել է Վարանդայում։ «2021 թվականի փետրվարի 4-ին ենք իմացել նրա զոհվելու բոթը։ Հունվարի 2-ին վերսկսվեցին որոնողական աշխատանքները, այդ ժամանակ նոր միայն տղաների մարմիններն այդ հատվածից դուրս են բերել։ Իրեն փնտրելու ժամանակ մենք հստակ տեղեկություն չունեինք, որ նա զոհվել է։ Ամբողջ ընթացքում պաշտպանության նախարարության հետ կապ ենք պահպանել, փոխանցել ենք մեր տղայի տվյալները, բայց մինչ իր գտնվելը որևէ տեղեկություն իր մասին չենք ունեցել։ Իրեն նաև «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պետք է պարգևատրեին, բայց այն այդպես էլ մեզ չհասավ։ Մեկ անգամ նամակով դիմեցի ՊՆին, բայց ինձ պատասխանեցին՝ ո՞վ է ասել, որ նման մեդալ էին իրեն հանձնելու։ Նա այնքան խրախուսանքներ է ունեցել, բայց որևէ բան մեզ չհասավ։ Այդ հարցով պետական մարմինները պետք է զբաղվեին, հետաքրքրվեին ամեն խնդրով, բայց...»։

Ապրելու ուժի մասին։ «Մայիսս զույգ քույրիկներ ունի։ Նա երեք տարի փոքր էր քույրերից։ Այնքան են սիրում եղբորը, նկարագրելու էլ չէ։ Իսկ հիմա... պետք է ուժեղ լինենք, որ տղայիս անունը բարձր պահենք, իրեն ապրեցնենք»։

Հ. Գ. - Մայիս Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նուբարաշենի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»