Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողների կողմից, իրենց լիազորությունների շրջանակում, շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հսկողական միջոցառումներ:
Մասնավորապես, Սիսիանի տեղամասի ծառայողները Սյունիքի մարզի Սպանդարյան ջրամբարի տարածքում արձանագրել են ապօրինի ձկնորսության դեպք՝ Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի բնակիչ Ա.Դ.-ի կողմից իրականացվել էր շուրջ 15 կգ ձկան որս:
Հաշվի առնելով օրենսդրական կարգավորումները՝ լիազորությունների բաշխման մասով, արձանագրված դեպքի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



