Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Մխիթար Բ․-ի վարած «Nissan» մակնիշի, Երևանի բնակիչներ 47-ամյա Վարդգես Պ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 36-ամյա Հովհաննես Ե․-ի վարած «Nissan» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 18-ամյա «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Հարությունյանի գլխավորությամբ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



