Ռոհանին տարածաշրջանային խնդիրների լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է հակամարտությունների կարգավորմանը զինված ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային խնդիրները կարող ենք կարգավորվել ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով»,- ասել է Ռոհանին:
Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են կարևոր քաղաքական, ինչպես նաև տնտեսության ու մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



