Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցցանցերում բուռն, բայց կարճատև քննարկման առարկա դարձավ այն գրառումը, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատից հեռացրել են 44-օրյա պատերազմում զոհված ուսանող-երաժիշտների նկարները: Պարզվեց, որ ոչ թե նկարներն են հեռացրել, այլ խնդրո առարկա պատին հուշաքար է եղել՝ զոհվածների անուններով: Շենքի վերանորոգման ժամանակ հուշաքարը հանել են, իսկ նորոգումից հետո այն չեն փակցրել նույն տեղում: Բայց միայն կոնսերվատորիայի պատի հարցը չէ: Դրանից ավելի վաղ էլ ավելի բուռն քննարկումների ու հանրային վրդովմունքի դրսևորման առիթ տվեց այն, որ սկսեցին ջնջվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում «Ապրիլ յան պատերազմի», նաև 44-օրյայի ժամանակ մեր զոհված տղաների նկարները: «Հաղթանակ» զբոսայգու արտաքին պատից էլ հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի նկարի արտապատկերումը ջնջվեց: Հանրակրթական բազմաթիվ դպրոցներում վերացվում են «Փառքի անկյունները», որտեղ փակցված են այդ կրթօջախների նահատակված սաների նկարներն ու կարճատև կյանքի պատմությունը, մարտադաշտում գործած սխրանքը:

Ու այս բոլորըը մեծ «շղթայի» օղակներն են: Միայն պատերազմում զոհվածների կամ հերոսների նկարների ջնջումները չեն, որ վերածվել են պետական քաղաքականության ու մոտեցման: Ու խնդիրը միայն «նկար ջնջելը» կամ «Փառքի անկյուն» վերացնելը չէ:

Այն, ինչ կատարվում է իշխող միավորի՝ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ի կողմից, պարզապես մեխանիկական գործողություն չէ: Առիթ ունեցել ենք նկատելու, որ իրականացվում է հիշողության և ազգային ինքնության համակողմանի ֆորմատավորման, ձևախեղման, բովանդակազրկման քաղաքականություն:

Բայց սա միայն նկար ջնջել չէ այլևս: Ձեզ թվում է, թե պատերազմում զոհվածների նկարնե՞րն են ջնջում: Ոչ: Ավելի ճիշտ՝ ոչ միայն: Ջնջում են ձեր տեսողական հիշողությունը: Ջնջում են հիշեցումը, որ եղել են պատերազմներ, եղել է դիմակայություն՝ ոսոխի ու նրա նկրտումների դեմ, եղել են հերոսության ու սխրանքի, անձնազոհության, անձնուրաց խիզախության դրսևորումներ: Իսկ հիշեցնել պատերազմների մասին՝ նշանակում է հիշեցնել նաև, թե ում վարած քաղաքականության հետևանքով բանը հասավ պատերազմի: Նշանակում է հիշեցնել նաև, որ ժամանակին հաղթել ենք նույն այն թշնամուն, որը հիմա բացահայտ ծաղրուծանակի է ենթարկում մեր ազգին, մեր հավատը, մեր պատմությունը և պատմամշակութային ժառանգությունը: Նշանակում է նաև հիշեցնել, որ թշնամին նույն թշնամին է, որ չեն փոխվել նրա նպատակադրումներն ու մեզ բնաջնջելու մղումները:

Իսկ այդ ամենը հիշող մարդիկ, բնականաբար, էլ ավելի շատ չեն հավատա «խաղաղության» թղթե, ավելին՝ անձեռոցիկե «շերեփիկին»: Այն պատրանքային «խաղաղությանը», որն այս իշխանության դրոշակն է: Այսինքն՝ հասարակության ու անհատների հիշողությունը, հիշելու կարողությունը տրամագծորեն հակադրվում են օրվա իշխանության նպատակներին:

Բայց շատ ավելի խորքային հանգամանքներ կան: Գործնականում ջնջվում է Արցախյան շարժման պատմությունը, ջնջվում են ամբողջ թվային արխիվներ, Արցախի գրեթե բոլոր պետական կայքերը ջնջված են, ջնջվում է Արցախի ազատամարտի հիշողությունը: Արցախի դրոշն ու զինանշանն ընդհանրապես ընկալվում է որպես իշխանության «աչքի փուշ»: Մեծ հաշվով, ջնջվում ու վերաշարադրվում է բուն Հայաստանի պատմությունը: Կամայական ու խեղաթյուրված մեկնաբանություններով են ներկայացվում թե՛ խոր անցյալում, թե՛ նաև տասնամյակներ առաջ կատարված դեպքերն ու իրադարձությունները, դրանց նշանակությունը: Խեղաթյուրվում է Հայոց ցեղասպանության հետ կապված պատմությունը, առհասարակ՝ ռևիզիոնիզմը գործող իշխանության հիմնական դրսևորումների շարքում է:

Այդ համատեքստում անհնար է շրջանցել նախօրեին Նիկոլ Փաշինյանի գրանցած հերթական «նվաճումը». նա ամենայն լրջությամբ ասում էր, որ պատմությունն այն է, ինչը պիտի լինի... ապագայում. «Պատմություն ասելով՝ նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա»: Այսինքն՝ «պատմական հիշողությունը»... ապագայի մասին վերացական պատկերացումն է: Դա շատ, այսպես ասենք, «փաշինյանական» է: Թեպետ, գործիքակազմն առանձնապես նոր չէ: Դա մանիպուլ յատորների փորձված զենքերից մեկն է. նենգախեղել բուն հասկացությունը, խեղաթյուրել դրա բովանդակությունը, ապա հաղորդել նոր «բովանդակություն»:

Դե, եթե պատմությունն այն է, ինչ պիտի լինի ապագայում, ապա էլ ո՞ւմ է պետք Հայաստանի, հայ ժողովրդի մի քանի հազար տարվա պատմությունը: Սա է Փաշինյանի ասածի հիմնական ենթատեքստը:

Ու ջնջվում են զոհվածների նկարները: Ջնջվում է հերոսականության դրսևորման որևէ նշույլ: Պայքարի, ըմբոստության, ընդվզման, անհանդուրժողականության, չհամակերպվելու, քաջության, համարձակության, հերոսության ցանկացած դրսևորում, ըստ օրվա իշխանության «գաղափարաբանության», մերժելի է, անընդունելի, ջնջելի: Նույն ՔՊ-ի՝ պետական գաղափարախոսության մակարդակի հասցված մոտեցումը այն է, որ ազգային ոչ մի բան չպիտի մնա:

Ու այդ ամենը նոր չի սկսվել: Հիշենք. դպրոցական ծրագրից հանեցին «Հայ եկեղեցու պատմությունը»: «Հայոց պատմությունը» դարձրեցին «Հայաստանի պատմություն», «Հայ գրականությունը»... պարզապես գրականություն: Կարծում եք՝ դրանով ավարտվելո՞ւ է: Ո՛չ, դա սկիզբն է: Նախախաղը. երբ խաղաքարերը դասավորվում են այնպես, որ հարմար պահի «մատ» հայտարարվի:

Այսինքն, հարցն այն չէ, որ ինչ-որ մի իշխանական էսթետի դուր չեն եկել փոքր կենտրոնում անցումների պատերին զոհված տղաների դիմանկարներով գրաֆիտի-պատկերները: Ջնջումները շատ ավելի խորքայինի մասին են: Գործնականում ջնջվում է ոգին, ազգային ոգին: Ջնջվում է մարդուն մարդ պահող պատմական հիշողությունը, ջնջվում են ազգային ինքնության, ազգային նույնականացման բաղադրիչները: Իսկ փոխարենը «ներարկվում» է «տաշի-տուշի», «փառատոն-մառատոն», «ուտուշ-խմուշի», «ծափ-ծլնգոցի», «զանգ ու հուզանքի» ապագաղափարական «աջաբսանդալ»:

Ու սա մեծ ցավ է: Նախ՝ ցավ մեր բոլոր այն հայրենակիցների համար, որ իրենց երիտասարդ կյանքը դրեցին Հայրենիքի գոյության զոհասեղանին: Ցավ առ այն, որ այդ հերոսների, նահատակների արյունը սրանք ջուր են դարձնում, որ ամեն գնով ուզում են մոռանալ, որ նրանք եղել են ու կան: Մարդկանց սպանում են երկրորդ անգամ՝ վերացնելով նրանց անձնազոհության շնորհիվ եղած ձեռքբերումները:

Այն, ինչ կատարվում է հիմա, այսօր, էլ ավելի մեծ ցավ է հաջորդ սերունդների համար: Ի՞նչ են նրանք ունենալու հայրենիքի ու երկրի փոխարեն: Ի՞նչ են նրանք իմանալու սեփական ինքնության և ազգային նկարագրի, սեփական ժողովրդի պատմության, մշակույթի ու հարուստ քաղաքակրթական ժառանգության մասին:

Երբ ջնջվում է ոգին, գործնականում ջնջվում է զարթոնքի ու Վերածննդի ծիլը: Դե, մեր թշնամիների մշտական ցանկությունն է եղել. հայերին տեսնել եթե ոչ բնաջնջված, ապա նվաստացած, կամազուրկ, ըստ հնարավորության՝ սեփական պատմությունից, լեզվից ու հավատից զրկված կամ շատ աղոտ որոշ բաներ հիշող:

Այո, «մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը»: Ու հիշողությունը: Ու սեփական ժառանգությանը, պատմությանը տեր կանգնելը: Տեր կանգնելը, ոչ թե ջնջելը: Ջնջելը համարժեք է ինքնաջնջվելուն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ