Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը միջազգային հարթակում տարիներ շարունակ դիրքավորվում է որպես «կանաչ օրակարգի» առաջամարտիկ, կլիմայական բանակցությունների խթանող, վերականգնվող էներգետիկայի ու «կանաչ էներգիայի գոտիների» հավակնոտ նախագծերի հեղինակ և միաժամանակ՝ շրջակա միջավայրի պաշտպանության հարցում Հայաստանին մեղադրող կողմ։ Զուգահեռաբար Բաքուն կանոնավոր կերպով միջազգային հարթակներում բարձրացնում է Հայաստանի ատոմակայանի անվտանգության և հանքարդյունաբերության թեմաները՝ Հայաստանին ներկայացնելով որպես տարածաշրջանի էկոլոգիական սպառնալիք։ Նպատակը հասկանալի է՝ ամեն կերպ վնասել Հայաստանին, ու այստեղ զարմանալու բան չկա:

Սակայն եթե փորձենք այս պատկերը համադրել ադրբեջանական իրականության հետ, ապա բնապահպանության մասին հայտարարությունների և բնապահպանական պրակտիկայի միջև առկա խզումը դառնում է ակնհայտ, այսինքն՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին: Ամենից առաջ հարկ է հիշել, թե ինչի վրա է կառուցված Ադրբեջանի տնտեսությունը։ Նավթն ու գազը կազմում են երկրի՝ արտահանումից ստացվող եկամուտների ճնշող մեծամասնությունը (մոտ 90 տոկոսը կամ ավելին) և պետական բյուջեի եկամուտների շատ էական մասը։ Սա նշանակում է, որ պետության ֆինանսական կայունությունը, սոցիալական ծախսերը, ռազմական բյուջեն և քաղաքական համակարգի կենսունակությունը ուղղակիորեն կախված են հանածո վառելիքի արդյունահանումից և վաճառքից։ Եվ երբ երկրի ամբողջ բարեկեցության նախապայմանը նավթի ու գազի արտահանման ընդլայնումն է, ապա կլիմայական պարտավորությունները հակասում են հենց պետության գոյության տրամաբանությանը։ Ադրբեջանի ներկայացրած կլիմայական նպատակները, ներառյալ՝ 2050 թվականի համար ջերմոցային գազերի արտանետումների կրճատման երկարաժամկետ խոստումները, մնում են մեծամասամբ հռչակագրային, մինչդեռ երկրի էլեկտրաէներգիայի արտադրության գերակշիռ մասը շարունակում է ապահովվել բնական գազով, իսկ վերականգնվող էներգիայի մասնաբաժինը, չնայած հայտարարված ծրագրերին, մնում է համեմատաբար համեստ։ Եվ ամենակարևորը՝ այդ նույն տարիներին երկիրը ոչ թե կրճատում, այլ ընդլայնում է գազի արդյունահանումն ու արտահանումը մասնավորապես Եվրոպայի ուղղությամբ, ընդ որում՝ Եվրոպական միության հետ ձեռք բերված պայմանավորվածությունը նախատեսում է գազի մատակարարումների էական աճ մինչև այս տասնամյակի վերջը։

Այսինքն, խոսքը վերաբերում է ոչ թե անցումային ռազմավարության, որտեղ նավթագազային եկամուտները ծառայում են վերականգնվող էներգետիկայի կառուցմանը, այլ մի մոդելի, որում «կանաչ» կարգախոսները գործում են որպես հարակից հաղորդակցական շերտ՝ առանց արդյունահանման աշխարհաքաղաքական ու ֆինանսական առաջնահերթությունը փոխելու։

2024 թվականը Ադրբեջանում նույնիսկ հայտարարվեց «Կանաչ աշխարհի համերաշխության տարի», սակայն այդ կարգախոսային շրջանակը չփոխեց հիմնական իրողությունը. պետությունը շարունակեց ընդլայնել հանածո վառելիքի արդյունահանումն ու արտահանումը։ Այս հակասությունն առավել ցայտուն դրսևորվեց COP 29-ի ընթացքում, որը 2024 թվականի նոյեմբերին անցկացվեց Բաքվում։ Մի համաժողով, որը նախատեսված էր որպես կլիմայական փոփոխության դեմ համաշխարհային պայքարի հարթակ, սակայն երկրի ներսում և դրսում ընկալվեց նաև որպես նավթագազային դիվանագիտության հերթական առիթ։ Պատահական չէր, որ ժամանակակից կլիմայական համաժողովների պատմության մեջ COP29-ը մնաց որպես այն դեպքերից մեկը, երբ հյուրընկալող երկրի էներգետիկ շահերը ստվերեցին բանակցային օրակարգը, իսկ բանակցությունների արդյունքը, այդ թվում՝ կլիմայական ֆինանսավորման նոր նպատակը, զարգացող երկրների կողմից գնահատվեց որպես անբավարար։ Երբ պետությունն օգտագործում է կլիմայական հարթակը նավթագազային գործարքների ցուցափեղկ դարձնելու համար, դժվար է հավատալ նրա բնապահպանական առաջնորդության հավակնություններին, և հատկապես դժվար է ընդունել նրա բարոյական իրավունքը՝ այդ հարթակից ուրիշներին «դասեր տալու» համար։

Բայց հիմնական խնդիրը ոչ միայն միջազգային դիսկուրսն է, այլ հենց երկրի ներսում առկա էկոլոգիական իրավիճակը։ Ապշերոնի թերակղզին և Բաքվի շրջակայքը ավելի քան մեկ դար շարունակ գտնվում են նավթարդյունահանման անմիջական ազդեցության տակ։ Տասնամյակներ շարունակ կուտակված նավթային արտահոսքերի, հին հորերի, լքված նավթահանքերի և վատ կառավարվող թափոնների հետևանքով հազարավոր հեկտար հողեր, այդ թվում՝ ափամերձ գոտիներում, պատված են նավթային մնացորդներով, իսկ ստորերկրյա ջրերը ենթարկվել են երկարատև աղտոտման։

Սումգայիթը՝ խորհրդային շրջանի քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոնը, միջազգային գնահատումներում հայտնվել է աշխարհի ամենաաղտոտված վայրերի շարքում, և մինչ օրս էկոլոգիական բեռն այնտեղ ամբողջությամբ չի հաղթահարվել։ Օդի որակը Բաքվում և արդյունաբերական այլ կենտրոններում վատթարանում է նավթաքիմիական ձեռնարկությունների արտանետումների և ավտոտրանսպորտի աճող ծավալների պատճառով, ինչը ձևավորում է քաղաքային ծխամշուշ և ուղղակի ազդեցություն ունի բնակիչների առողջության վրա։ Բացի դրանից, պեստիցիդների (այդ թվում՝ DDT-ի) նախկին պահեստավորման վայրերը խորհրդային ժառանգության մաս են կազմում և շարունակում են վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի ու մարդկանց համար, քանի որ դրանց վերացման ու վերականգնման աշխատանքները, ըստ առկա գնահատականների, չեն ընթանում պահանջվող տեմպերով։

Աղտոտված են նաև Բաքվի շրջակայքի ներքին լճերը. Բուլբուլայի, Մասազիրի և նմանատիպ ջրամբարների սանիտարական վիճակը խիստ վատթարացել է չմաքրված կեղտաջրերի և շինարարական աղբի թափման հետևանքով։ Ընդհանրապես, ջրային ռեսուրսների հարցում պատկերն ավելի մտահոգիչ է, քանի որ խոսքը երկրի կենսական հիմքի մասին է։ Քուռ և Արաքս գետերը, որոնք Ադրբեջանի ջրամատակարարման ողնաշարն են, ենթարկվում են ծանր մետաղների, արդյունաբերական և կենցաղային թափոններով աղտոտման, ընդ որում՝ այդ աղտոտումը ձևավորվում է ինչպես վերին հոսանքի երկրներից, այնպես էլ հենց Ադրբեջանի տարածքում։ Ջրի անարդյունավետ օգտագործումը, հին ոռոգման համակարգերը, կորուստները և աղակալումը ձևավորում են մի ցիկլ, որում ջրային սթրեսը խորանում է, իսկ գյուղատնտեսական հողերի զգալի մասը տուժում է էրոզիայից ու աղակալումից։

Կասպից ծովը, որի հետ կապված է երկրի ինքնությունն ու տնտեսությունը, միաժամանակ տուժում է արդյունահանման արտահոսքերից, կոյուղաջրերից և ծովի մակարդակի տատանումներից։ Գիտական կանխատեսումները նշում են, որ կլիմայական փոփոխության պայմաններում Կասպից ծովի մակարդակը կարող է զգալիորեն նվազել, ինչը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ ափամերձ էկոհամակարգերի, նավահանգիստների և տեղական տնտեսության համար։

Հետևաբար, հենց այն արդյունաբերությունը, որի վրա հիմնված է Ադրբեջանի բարեկեցությունը, նպաստում է այն կլիմայական գործընթացին, որը սպառնում է երկրի սեփական ջրային ու ափամերձ ապագային։ Հարկ է նշել նաև անտառային ծածկույթի կրճատումը ապօրինի հատումների, վատ վերահսկվող վարձակալությունների և կլիմայական ազդեցությունների հետևանքով, ինչպես նաև կենսաբազմազանության նվազումը բնակավայրերի ոչնչացման և արդյունաբերական ընդարձակման պայմաններում։

Այդ դեպքում ինչո՞ւ այդ հարցերը չեն բարձրացվում հենց Ադրբեջանի ներսում։ Թերևս կարևոր հանգամանք է այն, որ այդ երկրում բռնապետական ռեժիմ է գործում, խոսքի ազատությունը ճնշվում է, ընդդիմադիրներն ու լրագրողները բանտարկվում ու հետապնդումների են ենթարկվում, ուր մնաց, որ իրական բնապահպանները կարողանան ձայն հանել։ Հետևաբար, երբ չկա անկախ հանրային վերահսկողություն, բնապահպանական տվյալները դառնում են պետական գաղտնիք, իսկ կորպորատիվ պատասխանատվությունը՝ ձևական։

Ուստի, երբ Բաքվից մեղադրանքներ են հնչում Հայաստանի հասցեին բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ապա Երևանն այնքան ասելիք ունի առկա փաստական հիմքերի վրա, որ, ինչպես ասում են, «քիչ չի թվա»։ Բայց, դե, տարբերությունն այն է, որ Ադրբեջանը գումար է ծախսում ու աշխատանք տանում Հայաստանին վնասելու, միջազգային հանրության աչքում մրոտելու համար, իսկ Երևանն իր ձեռքում ունեցած իրական խաղաքարտերը չի գործածում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանը